ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

27 հուն 2023 16:55

«Եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այսքան վատ». Վիտալի Մանգասարյան

Ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանի գրառումը. «Վերջին օրերին հանրային քննարկման առարկա է դարձել բանակի վրա իրականացված ծախսերի թեման։
Իշխանության տարբեր ներկայացուցիչներ իրար հերթ չտալով գուլխ են գովում, թե իրենց կառավարման տարիներին այս կամ այն զինանտեսակի վրա մեծ գումարներ է ծախսվել: Նախկինում արված ծախսերի հետ են զուգահեռներ տարվում և այլն։
Հակիրճ փորձեմ նկարագրել ներկայիս իշխանության գործողությունները և կայացված որոշումները իշխանության գալուց հետո։
1․ 2018-ի դեկտեմբերին, որոշում կայացվեց ԶՈՒ-ում ծառայող բոլոր ժամկետային ծառայողներին թույլատրել հեռախոսներ։ Անցել է շուրջ 5 տարի, նոր-նոր հասկացել են, որ սխալ որոշում են կայացրել։ Իսկ թե ի՞նչ հետևանքներ է ունեցել այս որոշումը 44-օրյա պատերազմի ընթացքում՝ կարող եք տրամաբանել։
2․2019-ին գնվել է, «ՍՈՒ-30ՍՄ» ինքնաթիռներ և «ՕՍԱ-ԱԿ» ՀՕՊ համակարգեր, որոնք՝ ինչպես հետագայում պարզվեց, ոչ արդյունավետ ծախսեր էին, քանի որ ինքնաթիռները չունեին համապատասխան հրթիռներ, իսկ նշված ՀՕՊ միջոցները` պատերազմի առաջին իսկ օրերին, շարքից հանեց թշնամին։
3․2019-ի ընթացքում բանակին սնունդ սկսեցին մատակարարել մասնավոր ընկերությունները, որոնք՝ ինչպես փորձը ցույց տվեց անխափան կարողացան աշխատել միայն խաղաղ ժամանակահատածում, իսկ պատերազմի ժամանակ մատակարարումներ հետ կապված իհայտ եկան լուրջ խնդիրներ։
Փաստացի հնարավոր ռիսկերը հաշվի չեն առնվել:
4․2020 ին գրեթե ավարտին հասցվեց դիրքերում խմելու ջուր քաշելու ծրագիրը, որի պիլոտային ծրագիրը իրականացվել էր դեռևս 2017 թվականին։ Ի դեպ, իմ գնահատմամբ ներկայիս իշխանությունների իրականացրած ամենակարևոր գործն էր, ինչի մասին նրանք գրեթե չեն խոսել, գերադասելով մնալ «մայկա-տռուսիկ» մակարդակի վրա։
5․2020-ի ամռանը որոշում կայացվեց ՄՈԲ ռեսուրսից զատ ունենալ նաև այսպես կոչված աշխարհազոր, որը ներկայացվում էր որպես աննախադեպ և շատ կարևոր որոշում։ Օրենքը ընդունվեց 44-օրյա պատերազմի ավարից ընդհամենը մեկ շաբաթ առաջ(ստեղ էլ հարցեր կան, թե ինչու):
Արդեն իսկ պարզ է, որ հերթական անիմաստ «աննախադեպ» օրենքների շարքից էր։
Չեմ խոսում դեռ, որ պատերազմից առաջ` 2 տարվա ընթացքոում, 3 անգամ փոխվել է ԳՇ պետ, ԱԱԾ տնօրեն և ՊԲ հրամանատար: Մի շարք զորամիավորումների և պաշտպանական շրջանների հրամանատարներ:
Այնպես, որ գլուխ գովելու համար ո՛չ փաստարկներ կան, ո՛չ էլ տրամաբանություն:
Եվ վերջապես, եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այսքան վատ։
Հ.Գ


Իշխանության գործողությունները զուտ «Рафик нивчем не виноват» շարքից է»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր