Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

17 հուլ 2020 15:55

Նման հարվածային ԱԹՍ-ների դեպքում շատ կարեւոր է՝ ուղեղը հակառակորդի մոտ չհայտնվի. հայ զինվորները՝վնասազերծված «կամիկաձեի» հետ

Համացանցում տարածվել է լուսանկար, որում հայ զինծառայողներ են՝  իսրայելական SkyStriker հարվածային  ԱԹՍ-ն գրկած։ Սա մեկն է այն ադրբեջանական զինուժի  այն 14 ԱԹՍ-ներից, որոնք հուլիսի 12-ից վեր խոցել է հայկական զինուժը։


Լուսանկարը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը։


NEWS.am-ը զրուցեց Մանգասարյանի հետ, որը մանրամասներ հայտնեց անօդաչուի վերաբերյալ։


«Այն իսրայելական արտադրության հարվածային «կամիկաձե» անօդաչու թռչող սարք է։ Ցանցում շատ քիչ տեղեկություն կա այդ սարքի տակտիկատեխնիակական տվյալների մասին։ Տեղեկություն կա, որ կարողանում է 2 ժամ մնալ օդում, 2 ռեժիմ ունի 5 կամ 10 կիոգրամանոց հարվածային մաս՝ ռումբ կարող է իր հետ բարձրացնել վերեւ»,- ասաց նա։


Հարցին, թե ինչպե՞ս են կարողացել այդ սարքը լիկվիդացնել, ռազմական փորձագետը պատասխանեց. «Իմ կարծիքով՝ այստեղ լավ աշխատել են ռադիոէլեկտրոնային պաշտպանության մեր համապատասխան ստորաբաժանումները, որոնք, փորձելով ճնշել, կառավարելիության տիրույթից հանել են ու նվեր տվել մեզ։ Բոլոր նման հարվածային ԱԹՍ-ների դեպքում շատ կարեւոր է՝ ուղեղը հակառակորդի մոտ չհայտնվի, որովհետեւ սկսած սխեմաներից, պլատաներից, վերջացրած ալգորիթմներով, դրան համապատասխան մեր ինժեներները կարող են վերծանել եւ հետագայում էլ ավելի արդյունավետ դարձնեն պայքարը նման օրինակ ԱԹՍ-ների դեմ»։


Փորձագետի խոսքով՝ այս ԱԹՍ-ի գինը ըստ տարբեր աղբյուրների 200-250 հազար ԱՄՆ դոլար է։


Նշենք, որ Վիտալլի Մանգասարյան աեւ ֆեյսբուքյան գրառում էր արել, որտեղ նշել էր.


«Իսրայելական SkyStriker հարվածային  ԱԹՍ-ն , սաղ սալամաթ մեր տղաներ մոտ է հայտնվել։


Սա շատ թանկարժեք ձեռքբերումա, նման կարգի ԱԹՍ ները անվնաս ձեռք բերելը պրակտիկայում շատ դժվար է , քանի որ հիմնականում այնպիսի համակարգեր են տեղադրված լինում, որ երբ ԱԹՍ-ն ասենք ինչ-ինչ տեխնիկական խնդիրների պատճառով ընկնում է , այդ ժամանակ միանում է այսպես ասած система самоуничтожения, որի նպատակն է  ԱԹՍ-ի վրա աշխատող ալգորիթմների եւ այլ տեխնիկական տվյալների ոչնչացումը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր