Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

03 հուլ 2023 16:31

Աղդամով ճանապարհը տանում է ուղիղ Բաքու, Ադրբեջանի վերահսկողության տակ է. դա մահ է տանում մեզ

Ակնայով (Աղդամ) ճանապարհը տանում է ուղիղ Բաքու, Armenia Today-ի հետ զրուցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ Նա հայտնեց, որ ԱԺ-ում չեն քննարկել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի գործարկման հարցը։ «Հույս ունեմ, որ չեն լինի նման խենթ, հիմար մտքեր»,- ասաց պատգամավորը։ Նրա խոսքով, երբ 2022 թվականին հանձնում էին Բերձորն, Աղավնոն և Սուսը, պատճառաբանում էին, որ շատ ավելի լավ՝ հրաշալի ճանապարհ ենք ունենալու, իբրև ընդամենը տարածքների տեղափոխություն է լինելու, իսկ 5 կիլոմետարնոց հատվածը ներառող գյուղերը պետք է բնակեցվեն մեր կողմից, հունիսի 29-ին իր բարձրացրած հարցին ՏԿԵՆ նախարարը պատասխանել է, թե նման ժառանգություն չի ստացել։ Իսկ ինչ վերբերում է իրենց պահանջին, որ այդ ճանապարհը գոնե եռակողմ ստորագրությամբ հաստատվի և կրի միջանցքի գաղափարը, հաստատող փաստաթուղթ այդպես էլ չներկայացվեց։ Նման ժառանգություն նույնպես այսօրվա նախարարը չի ստացել։
«Աղդամը Ադրբեջանի վերահսկողության տակ է։ Եթե նման ճանապարհ գործարկեն, ապա ապրանք պետք է բերվի Բաքվից։ Ուրեմն կամ մենք պետք է միանգամից բոլորս ինքնասպան լինենք, կամ բոլորը հրաժարվեն Արցախից»,- ասաց Հակոբյանը։
 
Պատասխանելով հարցին, թե համապատասխանո՞ւմ են իրականությանն այն ադրբեջանական տեսանյութերը, որտեղ Լաչինի միջանցքով արցախցիները ազատ երթևեկում են, պատգամավորն ասաց, որ նման բան չկա։ Որքան էլ որ ադրբեջանցիները փորձեն պրոֆեսիոնալ տեսանյութեր ստեղծել, միևնույն է ակնհայտ է, որ Լաչինի միջանցքով անցնող արցախցիները առողջական խնդիրներով մարդիկ են կամ դրանց ուղեկցողները։ Նրանք անցակետը հատում են Կարմիր խաչի միջնորդությամբ և ուղեկցությամբ։ Ես հունիսի 15-ից ասել եմ, «մենք այլևս շրջափակման մեջ չենք, մենք պաշարման մեջ ենք»։
 
Նկարագրելով Արցախում այժմ տիրող հումանիտար վիճակը՝ Հակոբյանն ասաց, որ Արցախում իրավիճակը գնալով օրհասական է դառնում, քանի որ օրինակ խանութներում հնարավոր չէ որևէ սնունդ գնել, բացառությամբ որոշ խանութների, որտեղ կարելի է մակարոնեղեն հանդիպել կամ քիչ քանակությամբ բրինձ ու հնդկաձավար։ «Մարդիկ ապրում են պահուստներով, այդ առումով ժողովուրդը մի փոքր իմաստուն է, պահեստավորված հաստատ ունի, սակայն կան իհարկե մարդիկ, որոնք դա էլ չունեն, քանի որ նախ պիտի գումար ունենային»,- ասաց նա։
 
Պատգամավորի խոսքով՝ ամառային շրջանով պայմանավորված՝ հնարավոր է մի փոքր ավելի թեթև սնվել ու մի տեսակ ստացվում է օրն ավելի հեշտ անցկացնել, քան ավելի վաղ։ «Չեմ կարող ասել, թե ինչքանով է դրան պատրաստված իշխանությունը, քանի որ նույնիսկ իշխանականների խոսքերն են իրար հակասում։ Օրինակ ԱԺ նիստի ժամանակ նախագահն ասում է ոչ մի բանի պակաս չունենք, սակայն մեկ այլ պաշտոնյա նույն թևից խոսում է ալյուրի սահմանափակ լինելու, առաջին անհրաժեշտության մթերքի պակասի մասին։ Կամ չունեն տեղեկություն կամ չեն տալիս, նշեց պատգամավորը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր