Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Տեսանյութ.Հայ–վրացական սահմանին մի քանի հարյուր բեռնատար է սպասում       ԵԽԽՎ-ում քննարկվել է Ադրբեջանում մարդու իրшվունքների կտրուկ վատթшրացմшն իրավիճակը    

05 հուլ 2023 14:15

Ու՞մ է պաշտպանում Մակրոնը. Ֆրանսիան, Իրանը և ՌԴ-ն որոշել են միավորվե՞լ Հարավային Կովկասում ընդդեմ Ադրբեջանի և Իսրայելի

Iarex.ru-ն գրում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գործողությունները Հարավային Կովկասում հակասում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում ԵՄ քաղաքականությանը։ Այդ մասին գրել է Բուլղարիայում հրատարակվող անգլալեզու Sofia Globe պարբերականը։
Վերլուծելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված իրավիճակը հրապարակումը հանգել է սենսացիոն եզրակացության: «Հարավային Կովկասում Էմանուել Մակրոնի քաղաքականությունը լիովին հակասում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը միտված ԵՄ արտաքին քաղաքականությանը,- գրել է պարբերականը,-նման կերպ ստեղծվում է Ֆրանսիայի, Իրանի և Ռուսաստանի շատ յուրօրինակ եռակողմ դաշինք։ Բայց եթե Ֆրանսիայի դիրքորոշումը ձեռնտու չէ ո՛չ ԱՄՆ-ին, ո՛չ Եվրամիությանը, ո՛չ Ուկրաինային, ապա իրականում ու՞մ է պաշտպանում Մակրոնը։ Պարզ է միայն մեկ բան. Ռուսաստանն ու Իրանն են Ֆրանսիայի նախագահի քաղաքականության հիմնական շահառուները»։
 

Միևնույն ժամանակ Sofia Globe-ն մեջբերում է ամերիկյան Newsweek շաբաթաթերթում հրապարակված վերլուծական զեկույցը, որտեղ ասվում է, որ Բաքվի վրա լծակների օգնությամբ իրեն պաշտպանելու համար Մոսկվան, իբր, «ծրագրում է օգտագործել Ղարաբաղում գտնվող հայ անջատողականներին իր նպատակների համար», և դա մի այնպիսի տարածաշրջանում, որն անգամ Հայաստանի վարչապետն է ճանաչել որպես Ադրբեջանի ինքնիշխան տարածք։ «Ավելին,- գրել է Newsweek-ը,- վերլուծելով բազմաթիվ հրապարակային հայտարարություններ և վերլուծական գնահատականներն աշխարհի առաջատար լրատվամիջոցներում, մենք կարող ենք եզրակացնել, որ Ֆրանսիան, Իրանը և Ռուսաստանն որոշել են միավորել իրենց ջանքերը Հարավային Կովկասում ընդդեմ Ադրբեջանի և Իսրայելի»:
The Wall Street Journal-ը ևս ավելի վաղ՝ մայիսին գրել էր, որ նախագահ Մակրոնի քաղաքականությունը Հարավային Կովկասում ծառայում է Մոսկվայի և Թեհրանի տարածաշրջանային շահերին և, հետևաբար, հակասում է Վաշինգտոնի և Բրյուսելի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր