ՔՊ-ում կան մարդիկ, որոնք ևս կասկածվում են արտահոսք կազմակերպելու մեջ          Իմ հեռախոսը, որ քրքրեն, ոչ մի արտառոց բան չեն գտնի․Հրաչյա Հակոբյան       Ֆրանսիայի խորհրդարանը անվստահություն է հայտնել կառավարությանը, Մակրոնը հանդես կգա հատուկ ուղերձով    

21 հոկ 2023 11:30

Ռուսները Շահրամանյանին սեպտեմբերի 20-ի եռակողմով պատանդ են պահում մինչև հունվարի 1-ը, որպեսզի արևմուտքի հովանու ներքո 2-րդ տրեկ չսկսվի…

Արցախի խորհրդարանի առաջին ու երկրորդ ուժերը դեռ շանս ունեն ծռելու զարգացման հետագիծը:


Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ շարունակելով.


«Երկար եմ մտածում, թե ինչու կապիտուլյացիոն թղթի վրա գրվեց 2024թ. հունվարի 1 որպես Արցախի Հանրապետության վերջնական «լուծարման» ժամկետ…
Հայաստանից 150 միլիարդ դրամի բյուջետային հատկացումները մինչև վերջ ստանալու ու Արցախում պետության կողմից մասնավոր բիզնեսներ, անշարժ գույք գնելու զրույցների միջև հնարավոր կապի մասին (որպեսզի վճարումները կատարվեն) գրել եմ…


Բայց սա ամբողջը չի թվում։ Դեռ մայիսին հայտարարվեց, որ արևմտյան ֆորմատներում վերսկսված բանակցային գործընթացի վերջնահանգրվան Բայդենը իր թիմի հետ համարել է մինչև տարեվերջ Ադրբեջան-Հայաստան խաղաղության պայմանագրի ստորագրումը, որով փոխվում էր նոյեմբերի 9-ի հայտարարության մի առանցքային հանգամանք. Հայաստան-Ադրբեջան հրադադարը փոխարինվում էր անունով «խաղաղության», իսկ իրականում իրար վրա չհարձակվելու պարտավորության’ սահմանազատման ու սահմանագծման գործընթացներով։


Զուգահեռաբար Արցախի հարցը միջազգայնացվում էր Բաքու-Ստեփանակերտ երկխոսությամբ, ասել է թե նոր միջազգային մանդատի ներքո, որի համար էլ հունիս-հուլիսին փորձեցին կազմակերպել Սոֆիայի ու Բրատիսլավայի հանդիպումները, որը տապալեցին Մոսկվան ու Բաքուն միասին’ Եվլախի կոնտրառաջարկով… Արցախը սկզբունքորեն դեմ չէր արևմտյան ֆորմատին, որի համար էլ ծնվել էր Կրեմլին զայրացրած 23 կետանոց առաջարկը’ որպես այդ հանդիպումներում սեղանի վրա դրվելիք աշխատանքային առաջարկ, որի վրա կողմերն արդեն աշխատել էին։


Սամվել Բաբայանի պատմածը դրա մասին էր, որը հայկական կողմերի տեսանկյունից պետք է տաներ դեպի ինքնավար Արցախի’ ՊԲ-ից վերափոխված սեփական ազգային գվարդիայով, կոլեկտիվ-էթնիկ իրավունքներով…


 
Ըստ Բաբայանի պատմածի, Արցախում մի թև Կրեմլին զեկուցում է, որ Բաքվի ու Ստեփանակերտի միջև պրոցես կա, որտեղ իրենք չկան… Լավրովը զայրացած ու կրտուկ սեղանին է դնում Ադրբեջանի համար ամենաընդունելի տարբերակը’ վերը նշվածների բացառումով։


Փաստաթուղթը հրապարակում է Կրեմլից վերջնագիր ստացած Արայիկ Հարությունյանի կառավարության անդամը’ Տիգրան Պետրոսյանը։ Հաջորդում է Արցախում իշխանության զավթումը այն խմբի կողմից, ով Մոսկվա գործ էր տվել բանակցությունների վրա։


Ռուսներն ու ադրբեջանցիները սեպտեմբերի 19-ով արագացնում են Արցախի էթնիկ զտումը և բանակի զինաթափումը, որպեսզի Արցախում կոմպակտ ապրող հայություն չլինի, որը կոլեկտիվ/խմբային իրավունքի պահանջ չներկայացնի ու չլինի նաև ՊԲ, որը պետք է ինչ որ բանի վերափոխվեր. .. Իսկ Արցախի դե-ֆակտո նախագահին ստորագրել են տալիս սեպտեմբերի 20-ի եռակողմ թուղթը, որպեսզի նա մինչև տարեվերջ զբաղված ու կաշկանդված լինի այդ ֆորմատով ու չներգրավվի մեկ այլ երկրորդ տրեկում…


Իսկ այդ դեպքում Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը, երբ չկա Բաքու-Ստեփանակերտ տրեկը, վեր է ածվում արդեն այլ բանի’ ռուսական կեղծ նարատիվի արդարացման, որ Հայաստանն է Արցախի հարցը դարձրել Ադրբեջանի ներքին հարց…


Իճարկե, դա, միևնույնն է, որևէ կերպ չի հիմնավորելու ռուսական դավաճանությունն ու նառատիվը, որովհետև այս պահին արդեն Արցախը իր նախկին ձևով չկա, ու այն չկա դեռ ոչ մի բան չստորագրած… Բայց ռուսները Շահրամանյանին սեպտեմբերի 20-ի եռակողմով պատանդ են պահում մինչև հունվարի 1-ը, որպեսզի արևմուտքի հովանու ներքո 2-րդ տրեկ չսկսվի…


Կարծում եմ, այդ խաղից նրա դուրս չգալու երկրորդ պատանդը նախկիմների ումեցվածքն է Արցախում ու բանտարկությունը Բաքվում, որը կանխորոշելու ու երաշխավորելու է Շահրամանյանի խիստ զսպվածությունը։ Կմնան բոլորը եռակողմ կալպակի ներքո ու կտապալեն Բայդենիի մուրազը, այն է’ պայմանագրի ստորագրումը, այդ դեպքում կստանան ինչ որ բան….


Կարծում եմ շատ ճկուն ստրատեգիա պետք է մշակվի այս ինքնակամ պատանդներին խաղից հեռու պահելու համար… Նրանք իրենց հետ խորտակելու են նաև Արցախի իրավունքը, առայժմ թեկուզև թղթի վրա…


Արցախի խորհրդարանի առաջին ու երկրորդ ուժերը դեռ շանս ունեն ծռելու զարգացման հետագիծը…»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր