Փաշինյանից խնդրեց, բայց մերժում ստացավ          Եթե ռուս-ուկրաինական պատերազմին ներքաշվի ևս մեկ եվրոպական երկիր ՝ 3-րդ համաշխարհային պատերազմի բռնկումն անխուսափելի է       Հ1-ի «Լուրեր»-ում Տավուշի բնակիչները բացակա են.հարկ չի համարվել նկարահանող խումբ ուղարկել Տավուշ    

23 հոկ 2023 13:51

Տեսանյութ. Ի՞նչ եք ուզում Ռուսաստանից... այո,պաշտպանական բնույթի զենքեր են, հարձակողական զենքեր, այսօր ոչ մեկ՝ ոչ մեկի չի տալու

Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարների հանդիպմանը տեղ կգտնեն նաև ռազմական համագործակցության որոշ էլեմենտներ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադառնալով նախօերին Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըքորնյուն հայտարարությանը, թե Երևանն ու Փարիզը ստորագրելու են ռազմական մատակարարումների պայմանագիր:
«Ցանկացած պետություն իր համագործակցության շրջանակը պետք է մեծացնի, ինչպես նաև քաղաքական հարցերում պետք է ունենա նաև բարեկամների ավելի մեծ ներգրավվածություն, ու 44-օրյա պատերազմը մեզ հուշեց, որ մենք բոլոր հարթակներում պետք է լուրջ աշխատանք ծավալենք և ոչ միայն ունենանք բարեկամներ, այլև այնպիսի հարաբերություններ, որոնք միտված կլինեն մեր անվտանգային միջավայրը դարձնել ավելի ներառական, որպեսզի մեր սահմաններից սկսած մեր երկրի կայունությանն առնչվող բոլոր հարցերը ստանան իրենց լուծումները»։

Անդրանիկ Քոչարյանը, սակայն, այլ մանրամասներ չհայտնեց նախատեսվող համագործակցության ու մատակարարումների մասին, չպատասխանեց նաև հարցին, թե ինչ ճանապարհով են դրանք մտնելու Հայաստան։
Նա նշեց, որ հոկտեմբերի 30-ին Ազգային ժողովում սկսվում են բյուջետային քննարկումները, առաջինը հենց պաշտպանական ոլորտին առնչվող հարցեր են քննարկվելու։
Հստակեցնող հարցին, թե արդյոք խոսքը հենց հակաօդային պաշտպանական միջոցների մասին է՝ նա նշեց, որ հակաօդային պաշտպանությունը մեր լուծելիք առաջնային խնդիրների տիրույթում են։
«Պաշտպանվածության մակարդակի մասին խոսելը ենթադրում է ոչ միայն դրան հակազդելու, այլ նաև պաշտպանված լինելու մասին։ Զինվորը պետք է օդից պաշտպանված լինի, դրանք հարցեր են, որոնց լուծումները ամենօրյա ռեժիմով դառնում են իրականություն։
Դուք ուզում եք, որ ես ամենօրյա ռեժիմով ասեմ, որ մեր պաշտպանվածությունն այն մակարդակի է, որը ցանկալի՞ է, իսկ ես կուզեի մենք խոսենք նաև ռազմարդյունաբերական համալիրի մասին։ Ամսի 30-ին մենք դա ևս քննարկելու ենք, կարծում եմ քննարկման բաց հատվածում էլ կլինեն հարցեր, որոնք դուք հնարավորություն կունենաք ուղղել։


Դրանք, այո, պաշտպանական բնույթի զենքեր են, որովհետև հարձակողական զենքեր, այսօր ոչ մեկ՝ ոչ մեկի չի տալու»,- ասել է Քոչարյանը։

Հարցին, թե Հայաստանը ո՞ր երկրներից է սպառազինություն ստանում՝ Քոչարյանը պատասխանեց, որ բոլորը՝ անգամ տնային տնտեսուհիները առավոտից իրիկուն քննարկում են, թե Հայաստան ինչ մտավ, որտեղ փորձարկեցին։
«Այս սպառազինությունը նաև փորձարկում է անցնում, նաև փորձարկումների արդյունքները շատ գոհացուցիչ են, իսկ երկրների ցանկն այնպիսին է, ինչպես քննարկվում է, գուցե մի քիչ ավել, մի քիչ պակաս»։

Հարցին, թե ՌԴ-ից ստանում ենք՝ նա հարցով պատասխանեց. «Ինչ եք ուզում Ռուսաստանից», լրագրողն արձագանքեց, թե 400 մլն դոլարի զենքը։
«Մենք այդ գումարը տվել ենք զենքերը ստանալու համար, գումարը տվել ենք սպասում ենք զենքին։ Ես կարծում եմ, որ ցանկացած պայմանագիր նախատեսում է և ժամկետներ, ինչպես նաև ժամկետների խախտման դեպքում՝ պատժամիջոցներ»,- ասել է Քոչարյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր