Տավուշի ու Արարատի մարզերի հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը շրջափակի Հայաստանի հյուսիսն ու հարավը          Տեսանյութ.Իշխանությունները փորձում են համոզել կիրանցեցիներին գումարային փոխհատուցմամբ       Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած հրազենի գործադրմամբ աղմկահարույց սպանության և սպանության փորձի դեպքից    

26 հոկ 2023 14:13

Որոնք են «Խաղաղության խաչմերուկի» սկզբունքները․ պարզաբանում է ՀՀ վարչապետը

Որոնք են «Խաղաղության խաչմերուկի» սկզբունքները․ այս մասին այսօր Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի իր ելույթում պարզաբանեց ՀՀ վարչապետը։

«Թիվ մեկ սկզբունք․ Բոլոր ենթակառուցվածնքերը, ներառյալ ավտոճանապարհները, երկաթուղիները, ավիաուղիները, խողովակաշարերը, երկաթգծերը, մալուխները, էլեկտրահաղորդման գծերը գործում են այն երկրների ինքիշխանության և իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են։

2․Յուրաքանչյուր երկիր իր տարածքում իր պետական ինստիտուտների միջոցով իրականացնում է սահմանային և մաքսային հսկողություն, ինչպես նաև ապահովում է ենթակառուցվածքների, ներառյալ դրանցով բեռների, տրասնպորտայինհ միջոցների, մարդկանց անցման անվանգությունը։

Առաջիկայում ՀՀ–ի իրավապահ համակարգում կստեղծվի հատուկ ստորաբաժանում, որի գործառույթը կլինի ՀՀ–ում անցնող միջազգային կոմունիկացիաները, դրանցով բեռների, տրանսպորտային միջոցների, մադկանց անցման ապահովումը։ Իհարկե, մեր պարեկային ոստիկանության հետ համատեղ։

Նշված ենթակառուցվածքնեը կարող են օգտագործվել ինչպես միջազգային, այնպես էլ ներքին փոխադրումների համար։

3․Բոլոր երկրները միմյանց ենթակառուցվաքծներից օգտվում են հավասարության և փոխադարձության սկզբունքով։ Կարող են իրականացվել սահմանային և մաքսային հսկողության ընթացակարգերի որոշակի պարզություններ»։

Ըստ վարչապետի՝ նշված սկզբունքները անհրաժեշտ են մի շարք թյուրիմացություններից, տարընթեռցումներից, տարատեսակ մեկնաբանություններից խուսափելու համար։ Հայաստանը հիմա աշխատում է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագրի նախագծի վրա՝ հույս հայտնելով, որ այս գործընթացը հաջողությամբ կավարտվի մոտակա ամիսներին: «Խաղաղության խաչմերուկի» մյուս երկու սկզբունքների վերաբերյալ Ադրբեջանի հետ եկել են համաձայնության։

«ՀՀ–ն և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, այն ընկալմամբ, որ ՀՀ–ի տարածքային ամբողջականություը 29 հազար 800 քառակուսի է, Ադրեբաջանինը՝ 86 հազար 600։ Այս հանրագիտային արձանագրումն արվել է, որպեսզի ՀՀ–ի և Ադրբեջանի կողմից արվող հայտարարությունները միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման մասին տեղ չթողնի ասելու, թե տվյալ երկրի տարածքային ամբողջականությունը ճանաչելով դիմացի երկիրը նկատի ունի նրա միջազգայնորեն ճանաչված տարածքի մի մասը։

ՀՀ–ն և Ադրբեջանը համաձայն են սահմանների դելիմիտացի իրականացնել 1991 թվականի Ալմաթայի հռչակագրի հիման վրա, դրա առանցքային իմաստը հետևյալնն է․ «ԽՍՀՄ–ն դադարում է գոյություն ունենալ և հռչակագիրը ստորագրած 12 հանրապետությունները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքիշխանությունը, սահմանների անխախտելիությունը, և հետևաբար ԽՍՀՄ–ի ժամանակ հանրապետությունների միջև գոյություն ունեցած վարչական սահմանները դառնում են պետական»,– ներկայացրեց վարչապետը։

ՀՀ վարչապետը իր խոսքում կարևորեց նաև ՀՀ–ի և Թուրքիայի միջև սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար բացելուն։ Ինչ վերաբերվում է «Խաղաղության խաչմերուկին», ապա, ըստ նրա, այն լիարժեք ընդգծվում է «Մետաքսի ճանապարհի» մեջ»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր