10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

03 նոյ 2023 14:21

Սյունիքի վրա հարձակման դեպքում առաջնային արձագանքը կգա Իրանից, Ռուսաստանի կողմից կլինի կոշտ արձագանք

Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը կարմիր` ամենաբարձր նախազգուշացումն է հայտարարել Ադրբեջանի համար, քանի որ առաջիկա օրերին և շաբաթներին այդ երկրի կողմից Հայաստան ներխուժման անհանգստացնող հավանականություն է տեսնում: 


Ի՞նչ պատերազմի ցուցիչներ կան, ի՞նչ զարգացումների սպասել, և ի վերջո՝ ուր կբերի մեզ բոլորիս իշխանությունների նոր նախագիծը՝ «խաղաղության խաչմերուկը»։ MediaHub-ն այս հարցերի շուրջ զրուցեց պ․գ․թ․, ԱՊՐԻ հետազոտական կենտրոնի գիտաշխատող, «Հայկական նախագծի» համահիմնադիր Սերգեյ Մելքոնյանի հետ։



«Ներխուժման ցուցիչները շատ ակնհայտ են, առաջին և ամենապարզ ցուցիչը Թուրքիայի ու Ադրբեջանի համատեղ զորավարժություններն են, որոնք իրենց ծավալով ու բնույթով բավականին լայնամասշտաբ են: Երկրորդ ցուցիչն այն է, որ Բաքվի և Անկարայի պաշտոնական հռետորաբանությունը չի փոխվել, որն իր բնույթով էքսպանսիոնիստական է, այսինքն՝ քանի այնտեղ կա «Արևմտյան Ադրբեջան» կազմակերպություն, որը ենթադրում է ՀՀ տարածքը, այս հռետորաբանությունը շարունակվելու է»,- ասաց Մելքոնյանը։


Ըստ մեր զրուցակցի` երրորդ ցուցիչն այն է, որ ըստ Ադրբեջանի՝ Հայաստանը օկուպացիայի տակ է պահում այսպես կոչված «անկլավները», քանի որ Նիկոլ Փաշինյանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որն իր մեջ ներառում է անկլավները, բայց դրանք շարունակում են մնալ ՀՀ հսկողության տակ:


Ի՞նչ է անելու Ռուսաստանը։ Սերգեյ Մելքոնյանի խոսքով` եթե հարձակում լինի «անկլավների» վրա, ապա դժվար թե Ռուսաստանը որևէ լուրջ միջամտություն ցուցաբերի:


«Ադրբեջանը կհաստատի վերահսկողություն բնակավայրերի վրա, և Ռուսաստանը կարող է հայտարարել, որ Հայաստանն ինքն է ճանաչել այդ տարածքները որպես Ադրբեջանի մաս, ի՞նչ եք Ռուսաստանից ուզում։ Այդ ամենն իր հերթին ավելի կուժգնացնի հակառուսական տրամադրությունները, որն էլ կարող է հանգեցնել ռազմաբազաների դուրսբերման, սահմանապահ զորքերի հեռացման և մի շարք այլ հետևանքների»,- ընդգծեց Մելքոնյանը։


Ռուսաստանն ամենը շատ լավ հասկանում է և կփորձի նվազագույնի հասցնել այդ ռիսկը և կփորձի ներգրավված լինել գոնե բանակցային գործընթացի մեջ դելիմիտացիայի և դեմարկացիայի վերաբերյալ։


Մելքոնյանը շեշտեց՝ չի ակնկալում, որ Ռուսաստանը կմիջամտի անկլավների վրա հարձակման դեպքում, քանի որ չկա քաղաքական ցանկություն` մի շարք հանգամանքներից ելնելով, և չկան Ռուսաստանի մոտ այս պահի դրությամբ տեխնիկական ռեսուրսներ։


Իսկ ի՞նչ արձագանքի սպասել Ռուսաստանի կողմից Սյունիքի վրա հարձակման դեպքում, հատկապես, որ Կապանում ՌԴ հյուպատոսության բացման հարցը պաշտոնապես Մոսկվան ամրագրեց երեկ:


«Եթե Թուրքիան ու Ադրբեջանը որոշեն ուժով միջանցք ստանալ, ապա առաջնային արձագանքը կգա Իրանից, Ռուսաստանի կողմից կլինի կոշտ արձագանք, ու ոչ այնպիսին ինչպիսին անկլավների դեպքում։ Ամենահասարակ օրինակից սկսենք՝ ռուսական սպաները կարող են պարզապես կանգնել այն ճանապարհի վրա, որը Թուրքիան և Ադրբեջանը կփորձեն ճեղքել, որպեսզի ուղիղ չներգրավվեն կոնֆլիկտի մեջ, բայց կանխեն թուրքական զորքերի առաջխաղացումը. սա բազային և նախնական փուլի գործողությունների հետագիծը կարող է լինել։ Այդ քայլերից հետո Մոսկվան բոլորին կնստեցնի բանակցային սեղանին և կփորձի լինել խաղաղության գործընթացի միջնորդը»,- եզրափակեց Մելքոնյան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր