Տարահանվում էինք շարասյուններով .Գաղթի ճանապարհին մահացած տատիկի ձեռքում անձնագիրն էր, մյուսում՝ թաշկինակի մեջ մի բուռ հող՝ մեջը մի խաչ․․․

Պարզվեց, որ տատիկը մահացել էր։ Միայն անձնագրից իմացանք, որ նա Հադրութի «Հողեր» գյուղից էր։ Տատիկի մի ձեռքում անձնագիրն էր, մյուսում՝ թաշկինակի մեջ մի բուռ հող՝ մեջը մի խաչ․․․ մարմինս փշաքաղվել էր, ես ինձ լավ չէի զգում, բայց այդ պահին լռությունը կարևորներից կարևորագույնն էր»,- ասում է մեր զրուցակիցը։
Յուրի Բեգլարյանը վայրիվերումներով լի կյանք է ունեցել։ Երբեմնի հարգված ու հայտնի մտավորականը հայրենիքի համար իր ամենաթանկերին է նվիրել․ ավագ որդին և դստեր ամուսինը արցախյան առաջին պատերազմի զոհերից են, երկրորդ որդին՝ 44-օրյա պատերազմի հաշմանդամ։ Ասում է՝ կինս չդիմացավ այս ցավերին՝ մի կյանք էր ավանդեց՝ թողնելով մի ողջ ընտանիքի լուծ իմ ծեր ուսերին։ «Ամբողջ երկրային կյանքս անցել է փորձությունների միջով, մասնակիցն եմ եղել Արցախյան շարժմանն ու բոլոր պատերազմների ու հաղթանակների, բայց՝ ոչ պարտությանը, քանի որ ես 76 տարեկանում էլ շարունակում եմ երազել, հուսալ, որ կգա հաղթանակի տարիները և մենք կհայրենադարձվենք մեր հայրենի օջախներ»,- ասում է Յուրի Բեգլարյանը։ © ORAGIR.NEWS