Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում          Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»       ՌԴ մարզերում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդ. նրանց նկատմամբ նմանատիպ արգելքներ կարող են կիրառվել այլ ոլորտներում    

09 դեկ 2023 15:44

Պարացետամոլը և իբուպրոֆենը գլխացավերը վերացնելու համար. որն է ամենաարդյունավետը

Սաուդյան Արաբիայի Առողջապահության նախարարության գիտնականների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ պարացետամոլ և իբուպրոֆեն դեղամիջոցներն ունեն նմանատիպ արդյունավետություն՝ էպիզոդիկ լարվածության գլխացավերը վերացնելու համար: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Scientific Reports (Sci Rep) ամսագրում։


Լարվածության ցավը գլխացավի ամենատարածված տեսակն է: Այն բնութագրվում է սեղմող կամ ձգող զգացողություններով, կարող է առաջանալ ինչպես հաճախակի, այնպես էլ բավականին հազվադեպ: Սթրեսը և հոգեկան լարվածությունը այս տեսակի ցավի հաճախակի դրդապատճառներն են: Հայտնի է, որ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերը (իբուպրոֆեն) և պարացետամոլը լայնորեն առաջարկվող դեղամիջոցներ են լարվածության գլխացավի ախտանիշները վերացնելու համար:


Պարզելու համար, թե երկու դեղամիջոցներից որն է ամենաարդյունավետը, Սաուդյան Արաբիայի գիտնականները հետազոտություն են անցկացրել՝ հիմնվելով 14 նախորդ գիտական աշխատանքների արդյունքների վրա (մետավերլուծություն): Այս ուսումնասիրություններին, ընդհանուր հաշվով,   մասնակցել է 521 չափահաս կամավոր:


Վերլուծությունը ցույց է տվել, որ պարացետամոլի և իբուպրոֆենի արդյունավետության մեջ զգալի տարբերություններ չկան լարվածության տիպի գլխացավերը վերացնելու դեպքում։ Բացի այդ, երկու դեղամիջոցների դեպքում էլ նկատվել են միայն աննշան կողմնակի ազդեցություններ: Նշվում է, որ Իբուպրոֆենի օգտագործումն ավելի հաճախակի առաջացրել է սրտխառնոց, իսկ պարացետամոլը՝ ստամոքսի անհանգստություն: Պարզվել է նաև, որ մարդիկ, որոնք նախընտրում են պարացետամոլը, ավելի քիչ են հաբեր օգտագործում գլխացավը վերացնելու համար։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր