Գեղարքունիքում բախվել են «Mitsubishi»-ն ու «Nissan»-ը, վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, կան տուժածներ          Անգլիական այգու տարածքից 17-ամյա տղա է ալկոհոլային թnւնավորմամբ տեղափոխվել հիվանդանոց       ԱԺ-ն մերժեց օրակարգում ընդգրկել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը    

20 դեկ 2023 14:56

«Գազպրոմ Արմենիան»՝ 2024 թվականին գազի գնի բարձրացման մասին

«Գազպրոմ Արմենիան» 2024 թվականին ՀՀ–ում սակագնի բարձրացում չի պահանջի: Այս մասին  Armenia Sputnik-ին ասել է ընկերության գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանը։


Նա հիշեցրել է որ լրացուցիչ պայմանագիր է կնքվել «Գազպրոմի» հետ, որը հաստատում է, որ գազի գինը կմնա նույնը (165 դոլար/1000 խմ)։


Ըստ աղբյուրի, «Գազպրոմ Արմենիան» խոստանում է 2024-28 թթ ներդնել 148 921,15 մլն դրամ (367 մլն ԱՄՆ դոլար)՝ գազափոխադրման համակարգի ընդլայնման, Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանի վերակառուցման և նոր լրացուցիչ հզորությունների ստեղծման համար։ Որոշումն ընդունվել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստի ժամանակ։


ՀՀ կարգավորիչ մարմինը հաստատել է` ներդրումային այս ծրագրի գումարներից 25 110,94 մլն դրամը կուղղվի կոնկրետ գազափոխադրման համակարգի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանի ընդլայնմանը, վերականգնմանը և վերակառուցմանը, 56 600,85 մլն դրամը` գազափոխադրման համակարգի ընդլայնմանը, վերականգնմանը և վերակառուցմանը, 20 048,00 մլն դրամը` Երևան քաղաքը գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովելուն և այլն։


«Գազպրոմ Արմենիայի» ներդրումային ծրագրով Երևանում արդեն 26 կմ գազատար է կառուցվել
ՀԾԿՀ որոշմամբ «Գազպրոմ Արմենիան»–ն մինչև 2024 թ հոկտեմբերի 15-ը հանձնաժողովի համաձայնեցմանը պետք է ներկայացնի 2025-2029 թթ իր ներդրումային ծրագիրը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր