Ակնկալում ենք՝ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում          Բոլոր զազրախոսները պետք է պատասխան տան․ Բագրատ Սրբազանն անդրադարձել է իշխանականների դեմ հայցերին       ՀՀ զինված ուժերը սպառազինության որևէ խնդիր չեն ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում    

28 դեկ 2023 14:43

Փաշինյանի այն հայտարարությունը, թե ՀՀ ռեսուրսների «առյուծի բաժինն» ուղղել է Արցախին, սուտ է. Եթե մենք չանդամակցեինք ԵԱՏՄ-ին, այսօրվա մեր տնտեսությունը չոքելու էր

Փաշինյանի այն հայտարարությունը, թե ՀՀ ռեսուրսների «առյուծի բաժինն» ուղղել է Արցախին, սուտ է. Եթե մենք չանդամակցեինք ԵԱՏՄ-ին, այսօրվա մեր տնտեսությունը չոքելու էրԵս չեմ կարող ասել, թե որ հարթակից, որ հարթակ ենք գնալու, բայց որ թռթվռում ենք, դա արդեն փաստ է։ Այս մասին այսօր դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։


Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը ռեսուրսների «առյուծի բաժինն» ուղղել է Արցախին, Սերժ Սարգսյանն արձագանքեց. «Նա ասել է, որ ռեսուրսների առյուծի բաժինն այնտեղ է ուղղել, ինչը սուտ է, ո՞ր ռեսուրսների մասին է խոսքը, ԼՂ–ի բյուջեն ձևավորվում էր ինչպես իրենց ներքին հարկերի հավաքումից, այնպես էլ Հայաստանից տրվող վարկով, որը կազմում էր մեր բյուջեի մի փոքր, չնչին մասը։ Չեմ բացառում, որ եղել են լրացուցիչ ծախսեր, եղել է սպառազինությունների ձեռքբերում և այլն, բայց դա չի կարող լինել առյուծի բաժինը։ Բա մեր ազգային խնդիրը լուծելու համար պարտավոր էինք մեր ռեսուրսը ներդնել, բա ո՞վ էր հենց այնպես մեզ տալու»։


Անդրադառնալով ադրբեջանական կողմի այն պահանջներին, որ խաղաղության պայմանագրում ռևանշ չլինելու մասին պետք է նշվի, և հարցին՝ այդ պարագայում ինչպե՞ս է լուծվելու Արցախի հարցը, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Այդ ռևանշ ասվածը շատ է օգտագործվում մեր հասարակության մեջ, ես տարակուսում եմ։ Ռևանշը նոր հաջողության հասնելն է։ Այսինքն՝ ադրբեջանցիների համար ռևանշ էր, իրենց կարելի է, իսկ մեզ ո՞չ, արդյո՞ք արժե ապրել, երբ դու ոչնչի իրավունք չունես, ուրիշներն ունեն բոլոր իրավունքները»։
***՚
Մի անգամ տեսե՞լ եք Արևմուտքից կամ Արևելքից ինչ–որ բաց պարտադրանքներ հնչեցնեն մեզ, ես չեմ հիշում, որովհետև մենք անում էինք քայլեր, որոնք բխում էին մեր երկրի շահերից և արկածախնդրության հետ որևէ առնչություն չունեինք,՚
Եթե մենք չշարունակեինք մեր հարաբերությունները ՀԱՊԿ–ի հետ, ապա մենք միլիարդավոր դոլարների սպառազինություն չէինք ունենա, իհարկե այսօրվա իշխանությունները դրանք անվանում էին մետաղե ջարդոն, բայց տեսնում ենք, թե այդ մետաղե ջարդոնն օգտագործվում հմուտ օգտագործողների կողմից օրինակ՝ Ուկրաինայում։ Եթե մենք չանդամակցեինք ԵԱՏՄ-ին, այսօրվա Հայաստանի տնտեսությունը չոքելու էր։ Ես ուղիղ երկու տարի առաջարկում ու խնդրում էի սկզբից մաքսային միությանը, այնուհետև ԵԱՏՄ–ին, անդամակցող երկրներին խնդրում էի Հայաստանին ընդունել այդ կառույց, որովհետև այդ կառույցին չանդամակցելը բերելու էր այն իրավիճակին, ինչ իրավիճակ ստեղծվեց Մոլդովայում, Վրաստանում, Ուկրաինայում։ Մեր տնտեսության այն ժամանակ մի հիմնական մասը կազմում էր գյուղատնտեսությունը, բա որտե՞ղ պիտի ծախեինք մեր կոնյակը, ծիրանը, այդքան ջերմոցները, կարո՞ղ է տանեինք Թուրքիա՝ լոլիկ ծախեինք։ Այդ մասին շատ հստակ գիտեին ԵՄ մեր գործընկերներ։ Հանրություն լավ գիտեր, որ մենք երկու տարի զուգահեռաբար բանակցում էինք ինչպես ԵԱՏՄ–ին նախորդած մաքսային միության, այնպես էլ ԵՄ–ի հետ»,- նշեց նա։


Հարցին՝ արդյո՞ք հնարավոր է տնտեսական հարցերով համագործակցել մի երկրի հետ, իսկ անվտանգային առումով այլ երկրի հետ, երրորդ նախագահն ասաց. «Ոչ, անհնար է մի տեղ ունենալ անվտանգության միջավայր, մյուս կողմը՝ տնտեսության»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր