Հրդեհ է բռնկվել Երևանի շենքերից մեկում, տարհանվել է մոտ 50 բնակիչ          Մայա Սանդուն Մոլդովայի ուղղափառ եկեղեցին ներառել է նախագահի սև ցուցակում       Իրանի նախագահը մեկնել է Պակիստան, կստորագրվեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր    

10 հուն 2024 13:46

Տեսանյութ. Կրեմլում կա ՀՀ-ն կազմալուծելու հստակ որոշում.Պարզ երևում է, որ Ադրբեջանն այս տարի պատրաստվում է լայնամասշտաբ գործողությունների

Կրեմլում կա ՀՀ-ն կազմալուծելու հստակ որոշում«Կրեմլում մեր պետականությունը կազմալուծելու հստակ որոշում կա։ Նման դեպքում Ադրբեջանի հետ տեղի ունեցողը բանակցություն չէ, բանակցությունների շիրմա է, որ Արևմուտքն այդ գործընթացի մեջ չմտնի»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցություններին։
 
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ այս տարի ընտրություններ են ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ռուսաստանում, ինչպես նաև՝ Ադրբեջանում, քաղաքագետը Հայաստանի վրա հարձակումը հնարավոր համարեց։ «Պարզ երևում է, որ Ադրբեջանն այս տարի պատրաստվում է լայնամասշտաբ գործողությունների»,- ասաց Ստեփան Գրիգորյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր