Սպասվում է անձրև, ամպրոպ նաև կարկուտ. եղանակն՝ առաջիկա օրերին          Մայիսի 10-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Վիրահայոց թեմը աջակցում է «Տավուշը՝ հանուն հայրենիքի» համազգային շարժմանը    

29 փետ 2024 18:08

Աշխարհում առաջանալու է բաց լիթիումի առաջարկի և պահանջարկի միջև. Հայաստանը կարող է իր դերը գրավել

Աշխարհում առաջանալու է բաց լիթիումի առաջարկի և պահանջարկի միջև. Հայաստանը կարող է իր դերը գրավելՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում (ՀԱՊՀ) կազմակերպվել էր աշխատաժողով՝ ՀՀ-ում լիթիումի ուսումնասիրությունների արդի վիճակը և կորզման հիմնախնդիրները թեմայով:

Ապագայի տեխնոլոգիաների՝ էլեկտրական ավտոմեքենաների և դրանց մարտկոցների, արևային ֆոտովոլտային վահանակների և վերականգնվող էներգետիկայի զարգացման հետ, ընդհանուր առմամբ, բազմապատիկ աճում է նաև կրիտիկական մետաղների` պղնձի, նիկելի, կոբալտի, հազվագյուտ տարրերի և, մասնավորապես, լիթիումի պահանջարկը։ Ըստ միջազգային էներգետիկ գործակալության՝ լիթիումի համաշխարհային պահանջարկը 2040թ-ին կգերազանցի ներկայիս ցուցանիշը 40 անգամ:
Աշխարհի մի քանի երկրների փորձից հայտնի է, որ բնական հանքային ջրերից մի քանիսը պարունակում են արժեքավոր և մեծ կարևորություն ունեցող ալկալի մետաղներ՝ լիթիում, ռուբիդիում, ցեզիում, որոնք հեշտությամբ հնարավոր է կորզել ջրերից և կիրառել արդյունաբերության տարբեր բնագավառներում:

«Մինչեւ 2040 թվականը կրիտիկական մետաղների պահանջարկն անշեղորեն աճելու է, իսկ ամենաշատը աճելու է լիթիումի պահանջարկը: Առկա լիթիումը չի բավարարելու եղած պահանջարկը: Մոտավորապես 2025 թվականից առաջանալու է բաց՝ լիթիումի առաջարկի և պահանջարկի միջև, ինչն էլ ավելի է խորանալու: Հայաստանը պետք է իր տեղը գրավի այդ բացի մեջ: Այդ առումով մեծ ներուժ ենք տեսնում: Հայաստանը ունենալով մասնագիտական ներուժ և լինելով հանքարդյունաբերական երկիր,  տարիների ընթացքում լիթիումը մեր երկրում չի համարվել կարևոր մետաղ, այսինքն բաց կա լիթիումի հետախուզման ասպարեզում»,-նշեց Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանն էլ նկատեց.«Նախորդ տարիներին ամբողջ աշխարհում ակտիվացել է կրիտիկական մետաղների և դրանց կորզման հարցերի քննարկումը, և եթե այս թեման մենք սկսում ենք Հայաստանում քննարկել բերելով ակադեմիական մակարդակի, ես կարծում եմ՝ այն բոլոր նպատակները, որ մենք ունենք ոլորտի զարգացման և այս ոլորտում աշխարհում մեր տեղն ունենալու առումով, մենք այդ նպատակներին կհասնենք»,-ասաց փոխնախարարը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր