Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

21 մար 2024 13:22

Հայաստանը զիջելու ոչինչ չունի, շարժվում ենՔ պարզ սկզբունքով՝ այն ինչը մերն է մերն է

Հայաստանը զիջելու ոչինչ չունի, շարժվում ենՔ պարզ սկզբունքով՝ այն ինչը մերն է մերն էՉխճճելու ու չխճճվելու համար կարևոր է ֆիքսել հետևյալ սկզբունքը՝ այն ինչ գտնվում է  միջազգայնորեն ճանաչված սահմաններից ներս, ՀՀ-ինն է, և որևէ մեկը չի կարող և չի պատրասվում հանձել որևէ հողակտոր։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց իշխանական խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

«Այն ինչ դուրս է, ուրեմն դուրս է գտնվում։ Ինչ վերաբերվում է չհամաձայնեցված քարտեզներով սահմանազատման ու սահմանագծման գործընթացին գնալուն, վարչապետն էլ նշեց, որ քարտեզը ինքնին մեր տպավորությամբ քարտեզը չի,  տարբեր թվականների քարտեզներ գոյություն ունեն տարբեր թվականների որոշ՛ումներ ու իրավական հիմքեր գոյություն ունեն, որոնցով ձևավորվել են խորհրդային սահմանները, և որոնք Ալմա Աթայի հռչակագրով պետք է դառնան մեր պետական սահմանները»,- ասաց նա։

Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ այդ գործընթացում՝ առաջ են ընթանում հաշվի առնելով բոլոր ռիսկերը։

«Ռիսկեր միշտ էլ գոյություն ունեն, մենք չենք ասում, որ ոչ ռիսկային ճանապարհով ենք առաջ գնում»,- ասաց խմբակցության քարտուղարը։

Պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ ավելացրեց, որ քարտեզների ընտրությունը ամենաբարդ խնդիրն է, որին պետք է հասնել հենց բանակցությունների ընթացքում։

«Քարտեզները անընդհատ փոփոխման կարիք են զգում, որովհետև կարող  գետի հուն փոխվել, սարի հետ կապված խնդիրներ փոխվեն, դեմարկացիայի հետ կապված խնդրով պետական սահման գծելու ծրագիր է իրականացվում։ Այս ընթացքում թեման ոչ այնքան քարտեզն է, այլ այն շահարկումները, որ  Հայաստանը իր տարածքներից է զիջում, Հայաստանը զիջելու ոչինչ չունի, ՀՀ իշխանությունները շարժվում են պարզ սկզբունքով՝ այն ինչը մերն է մերն է, բայց այդ մերը պետք է արձանագրել  երկկողմանի համաձայնագրի շրջանակներում։ Եթե շարժվում ենք Ալմա Աթայի հռչակագրով, ապա դա էլ պետք է ունենա իր քարտեզը։ Շատ է շահարկվում, որ մեր մենք գնում ենք միակողմանի խնդիրների լուծման ճանապարհով, բացարձակապես նման բան չկա, դա միակողմանի չի կարող լինել, մենք դեռ անցնելիք ճանապարհ»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։  

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր