Սեպտեմբերի 28-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Սեպտեմբերի 30-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Անգամ Լուլուն է Ավինյանին քննադատում․ «Հրապարակ»    

13 հուն 2024 15:01

Իրանն ու Ադրբեջանն առաջին անգամ համատեղ վարժանք կանցկացնեն Նախիջևանում

Իրանն ու Ադրբեջանն առաջին անգամ համատեղ վարժանք կանցկացնեն ՆախիջևանումՆախիջևանի Ինքնավար Հանրապետությունում տեղակայված ադրբեջանական բանակի ստորաբաժանումների հետ, 2024 թվականի ուսումնական պլանի համաձայն, հունիսի 12-ին մարտավարական զորավարժություններ կանցկացվեն, հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Ադրբեջանի և Իրանի միջև ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա հարեւան պետության տարածքում իրանական բանակի համապատասխան ուժերի և միջոցների ներգրավմամբ միաժամանակ կանցկացվեն մարտավարական զորավարժություններ, նշել են գերատեսչություն:

Զորավարժությունների ընթացքում, որոնք տեղի կունենան երկու երկրներում, «համակարգված կերպով կիրականացվեն տարբեր առաջադրանքներ՝ ռազմավարական օբյեկտները և կապի գծերը հնարավոր սադրիչ և դիվերսիոն գործողություններից պաշտպանելու համար», ասվում է հաղորդագրության մեջ։ Հայտնի է, որ Նախիջեւանում տեղակայված է Ադրբեջանի զինված ուժերի առանձին համակցված բանակը։

Ի դեպ, 2023 թվականի հոկտեմբերին Ադրբեջանը և Թուրքիան Նախիջևանում համատեղ լայնածավալ զորավարժություններ են անցկացրել։ Ըստ զորավարժությունների մի դրվագի՝ թուրքական F-16 կործանիչները և ATAK հարվածային ուղղաթիռները Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ փորձարկել են «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական հրթիռային համակարգերի և «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համակարգերի ոչնչացումը (երկու գրոհային համակարգերն օգտագործվում են հայոց բանակում):

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր