Տեսանյութ.Դուք ամենավերջին ձևով օգտագործվելու եք, ծառայեցվելու ու դեն եք շպրտվելու
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այսօր տեսաուղերձով դիմել է ՔՊ-ականներին և այս իշխանության մաս կազմող անձանց՝ նշելով, որ զավեշտ է, թե ինչպես է այդ մարդը վարվում նրանց հետ։
«Դուք 2 տիրոջ ծառայության մեջ եք, մի կողմից ասում եք, որ ծառայում եք հայրենիքին ու պետությանը, որն իր ամբողջության մեջ կազմաքանդված է և վերջին ձեզ հետ կապված դեպքերն էլ այդ մասին են վկայում, մյուս կողմից՝ ծառայում եք ձեր իշխանություն ունենալու ու այդ իշխանությունը որպես ինքնապաշտպանական օղակ օգտագործելու գաղափարին»։
Անդրադառնալով Փաշինյանի «խնդրանքին»՝ հրաժարականներ գրել՝ նա նշեց, որ զավեշտի գագաթնակետն է, թե ինչպես է գործում պետական ապարատը կամ ինչպես է Փաշինյանը վարվում նրանց հետ։
«Ամիսներ շարունակ զգուշացրել եմ, էլի եմ ասում՝ դուք ամենավերջին ձևով օգտագործվելու եք, ծառայեցվելու եք ու դեն եք շպրտվելու, ձեզ օգտագործել է այս մարդը բոլոր տարբերակներով ու իր համար դարձրել է վահան, պաշտպանության օղակ և իրեն մեղսագրվող ամեն բան ձեզ վերագրել»,-ասաց սրբազանը։