Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց          Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն       Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է    

11 հուն 2016 16:20

50 միլիոն դրամ`զոհված զինծառայողների ընտանիքներին. Տեսանյութ

Հունիսի 11-ին  Հայացք մամուլի ակումբը հյուրընկալել էր Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի հոգևոր պատասխանատու  Տ. Եսայի քահանա Արթենյանին և Արարատյան Հայրապետական թեմի բարեգործական ծրագրերի համակարգող Շուշան Պետրոսյանին:
Ասուլիսի ժամանակ Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի հոգևոր պատասխանատու  Տ. Եսայի քահանա Արթենյանը ներկայացրեց «Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական երրորդ ծրագիրը, որը այս տարի կմեկնարկի հունիսի 17-ին: «Բոլորիս ուշադրության կենտրոնում այսօր մեր զինվորներն են: Արդեն երրորդ տարին է իրականացվում է այս ծրագիրը, որի շրջանակում ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի հավաքվել է  50 մլն դրամ»,-նշեց Տ. Եսայի քահանա Արթենյանը:
Արարատյան Հայրապետական թեմի բարեգործական ծրագրերի համակարգող Շուշան Պետրոսյանն էլ նշեց, որ «Մենք մեր զինվորի կողքին ենք»  ծրագիր մեկնարկել է 2014 թվականին, երկու տարիների ընթացքում 662 ընտանիքի բաշխվել է 100 մլն դրամ, այս տարի 50 մլն դրամ կբաշխվի 100 ընտանիքի: «Արդեն երրորդ տարին է, որ Արարատյան հայրապետական թեմն իրականացնում է «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիրը, որի միջոցով փորձում ենք աջակցել իրենց առողջությունը և կյանքը հայրենիքին նվիրաբերած զինծառայողների ընտանիքներին: Աջակցություն ենք ցուցաբերել զինծառայողների ընտանիքներին, որոնք միաժամանակ ունեն երկու և ավել զինծառայողներ, զոհված զինծառայողների ընտանիքներին և 1-ին, 2-րդ, 3-րդ խմբի զինվորական հաշմանդամներին: Այս տարվա ծրագրի շրջանակներում նույնպես 50 միլիոն դրամ է նախատեսվում բաշխվել 2015 թվականի հունիսի 1-ից մինչեւ 2016 թվականի ապրիլի 1-ը հակառակորդի հետ շփման գծում գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև 2016 թվականի ապրիլի 2-19-ը ընկած ժամանակահատվածում ԼՂՀ պաշտպանության գոտում մարտական գործողությունների և հրադադարի խախտման հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին: Օգնությունը տրամադրվում է ՀՀ պաշտպանության նախարարության սոցիալական վարչության տրամադրած ցուցակով»: Նա ընդգծեց, որ ի տարբերություն մյուս տարիների ծրագրերի՝ այս տարի ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում և Լեռնային Ղարաբաղում: 
Մանրամասները՝ տեսանյութում 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր