Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին          Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի       Տեսանյութ.Երևան-Սևան մայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները՝ արգելելով մուտք գործել Երևան    

08 մար 2017 15:45

Զարուհի Փոստանջյանը քաղաքական պլատֆորմ կհիմնի, որի թիրախը կլինի ՀՀԿ-ն.Տեսանյութ

Հայացք մամուլի ակումբում ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը խոսեց նոր քաղաքական պլատֆորմի ձևավորման, ապագա քաղաքական գործընթացների ներգրավվածության մասին:
Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ շուտով համագումար է հրավիրվելու քաղաքական նոր պլատֆորմ ներկայացնելու նպատակով, որը տեղի կունենա մարտի 15-ին, Երեւանի Անի հյուրանոցում.«Մի խումբ քաղաքացիների հետ նախաձեռնում ենք քաղաքական պլատֆորմ, որը պետք է միտված լինի ողջ հայության համախմբմանը և քաղաքական իրավունքների իրացմանը»,- ասաց պատգամավորը նշելով, որ սփյուռքում ապրող մեր հայրենակիցներն, ըստ էության, զրկված են քվեարկվելու հնարավորությունից, աշխարհի տարբեր երկրներում սփռված լինելով նրանք չեն կարող օգտվել ընտրելու իրավունքից: Հարցին, թե ի՞նչ քաղաքական գործընթացների պետք է մասնակցի ստեղծվելիք ուժը, նա այսպես պատասխանեց. «Իհարկե, պետք է միտված լինի բոլոր քաղաքական գործընթացներին, այդ թվում նաեւ հետընտրական քաղաքական գործընթացներին: Այսօր հավասար չեն պայմանները բոլոր մասնակիցների համար, թե՛ ընտրողների, թե՛ ընտրվողների համար: Մեր գործողությունները միտված են լինելու բոլոր քաղաքական գործընթացներին: Նախաձեռնությունը պետք է դառնա կուսակցություն եւ այդ մասին համագումար կհրավիրվի եւ համագումարը կորոշի` ինչպես է այդ կառույցը ձեւավորվելու»: Կուսակցության անվան եւ ծրագրային դրույթների մասին հանրությունը կտեղեկանա համագումարի ժամանակ: ԱԺ պատգամավորի խոսքով՝ պլատֆորմի հիմնական թիրախը լինելու է Հանրապետական կուսակցությունն ու նրա առաջնորդ Սերժ Սարգսյանը:«Քաղաքական ուժը պետք է ղեկավարեն փորձառու եւ այս գաղափարները կրող մարդիկ: Այդ մարդիկ կան ոչ միայն Հայաստանում եւ աշխարհով մեկ: Մեզ պետք է երկքաղաքացիություն ունեցող մարդկանց ներգրավում, նրանք իրենց անկախությամբ եւ տնտեսական հնարավորություններով կարող են քաղաքական ողջ դաշտը դրական իմաստով դեֆորմացնել»,- ընդգծեց պատգամավորը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր