Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

26 հուլ 2017 17:42

Սևանա լճում հայտնաբերվել են ստորջրյա աղբյուրներ, ժայռեր, նավ, ուղտի գանգ իսկ աղտոտվածությունն ահագնացող չափերի է հասնում. Տեսանյութ

Հուլիսի 26-ին ժամը 13 00 Հայացք մամուլի ակումբի հյուրերն են Սևանա լճի ստորջրյա ավազանի գիտահետազոտական արշավ իրականացնողները` ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնի (ՍՀՍՀԿ)  սուզորդներ՝ կենտրոնի հիմնադիր Ստեփան Կոջայանը (Ֆրանսիա), կենտրոնի նախագահ Կլոդ Թուլումջյանը (Մարսել), փոխնախագահ, երկրաբանական գիտությունների դոկտոր, Արա Ավագյանը և ՍՀՍՀԿ-ի Տեխնիական մասի պատասխանատուն Վահե Մելքոնյան խոսեցին Սևանա լճի ստորջրյա ութերորդ ֆրանս-հայկական գիտարշավի նպատակների ու արդյունքների, Սևանա լճի ստորջրյա մասում տեսարժան վայրերի բացահայտման, լճի համար չափազանց վնասակար ազդեցությամբ ախտոտման ավելացման և Սևանա լճի հատակում ճեղքվացքի գիտական հետազոտության արդյունքների մասին:
Ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնի(ՍՀՍՀԿ) սուզորդների ջանքերով կատարվել է Սևանա լճի ստորջրյա մասում տեսարժան վայրերի բացահայտում և այլ ուսումնասիրություններ:  Հայ-ֆրանսիական կենտրոնն առաջին գրանցված սուզորդական կենտրոնն է ՀՀ-ում: 
ՍՀՍՀԿ սուզորդները 2010թ-ից Հայաստանում են և արդեն Սևանի ստորջրյա ուսումնասիրության 8-րդ արշավն  են իրականացնում:
Կենտրոնի նախագահ Կլոդ Թուլումջյանը տեղեկացրեց, որ հուլիսի մեկին կնքվել է կենտրոնի և Բնապահպանության նախարարության միջև հուշագիր. «Պարտավորվում ենք երեք ուղղությամբ համագործակցել՝ առաջինը ՀՀ-ում ջրային ավազանների ուսումնասիրությունն է, տեղեկատվության տարածումը, փոխանակումը և էկոկրթությունը»,-ասաց նա:
Արա Ավագյանը նշեց, որ  Սևանի համար շահեկան փաստ է, որ մոտ երեք մետր լճում տեսանելիությունը բարելավել է, ինչը խոսում է ջրի որակի մասին, որ Սևանի ինքնամաքրման մեխանիզմը սկսել է աշխատել, իսկ կենդանական աշխարհը լճում լավատեսական վիճակում չէ. «Ունենք բավական հարուստ փաստագրված տեսաերիզներ, որը շատ լավատեսական չէ, քիչ են հանդիպում ձկների վտառներ, էլ չեմ ասում որոշակի ձկնատեսակներ, որոնք համարյա չեն հանդիպում: Մենք գիտնականների համար նմուշներ ենք ներկայացնում, բայց կարող ենք պարզ ասել՝ աղտոտվածությունը ահագնացող է, քանի որ ափագիծը տեղաշարժվել է և նախկին ափամերձ չմաքրված հատվածը հայտնվել է ջրի տակ, դրան էլ գումարած ձկնորսական պարագաները, որ այս կամ այն պատճառով հայտնվում են ջրի հատակին, որը ծուղակ է ձկների ու կենդանական աշխարհի համար»,-ասաց նա:
Վահե Մելքոնյանը նշեց, որ ուսումնասիրել են ստորջրյա աղբյուրները. «Պարզեցինք, որ ստորջրյա աղբյուրները բավական երկար գծով շարունակվում են, հանեցինք բազմաթիվ նմուշներ, կետերը նշվեցին, աղբյուրները քարտեզագրվել են մեկ գծով, որը բավական երկար է: Ենթադրվող տեղանքում հայտնաբերել են բազմաթիվ աղբյուրներ, մինչև 8 կմ գծով, մեկ տեղանքում 30-ից ավելի աղբյուրներ ենք հայտնաբերվել, որտեղից նաև գազեր են դուրս գալիս»:
 Ստեփան Կոջայանը խոսեց  լճի հատակի գտածոների մասին. «Հին փայտից նավ ենք գտել, կժեր, կենդանիների ոսկորներ, բազմաթիվ հին ցանցեր, որոնք մեր ժամանակների չեն: Նավակը հետաքրքիր էր, կառուցված էր բավական վաղ ժամանակում, մետաղյա սեպեր կային դարբնի կողմից արված»:
 Ստեփան Կոջայանը նաև նշեց, որ համագործակցում են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան հետ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր