«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...          Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

08 օգոս 2017 17:27

Իրանն իր զորքերը կարող է մտցնել Նախիջևանի տարածք. Տեսանյութ

Հայացք մամուլի ակումբում անկախ փարձագետ Սերգեյ Շաքարյանցը խոսեց ՀՀ նախագահի Իրան կատարած այցի, հայ-իրանական հարաբերություների զարգացման հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ:
Սերգեյ Շաքարյանցի խոսքով հայ-իրանական հարաբերություններում առաջին պլան է մղված հաղորդակցության ուղիների հարցը և էներգետիկ ոլորտում համագործակցությունը.«Սա նախ և առաջ կարևոր է Հայաստանի համար։ Տրանսպորտի առումով կարող ենք արդեն հաստատապես ընկալել, որ Պարսից ծոցից Սև ծով միջանցքը Հայաստանով՝ Իրանի արտաքին քաղաքականության առաջնային հարցերից մեկն է, որը շատ շահավետ է Հայաստանի համար,- ասաց քաղաքագետը, հավելելով, որ եթե Իրանը ձգտում է ինչ-որ ծրագիր իրագործել, ապա այն միանշանակ իրագործվում է»։
 
Խոսելով Արցախի հարցի վերաբերյալ Իրանի դիրքորոշման մասին Սերգեյ Շաքարյանցը նշեց.«Իրանի ԱԳՆ-ի հայտարարությունը մեզ համար հետաքրքիր է նրանով, որ ոչ մի ոչ տարածաշրջանային երկիր չպետք է մասնակցի Արցախյան հարցին։ Դա շատ խոր և բովանդակալից հայտարարություն է, և շատ լավ հասկանում ենք, որ Իրանը նկատի չունի Ռուսաստանին։ Դա վերաբերում է ԱՄՆ-ին, Իսրայելին և Թուրքիային։ Նմանատիպ մոտեցում Իրանը դրսևորում է անընդմեջ»։
Անդրադառնալով տարածաշրջանում Իրանի դերին Շաքարյանցը նկատեց.«Իրանն ընդգրկված է մեծ քաղաքականության մեջ։ Տարածաշրջանային առումով ես մեծ սպասելիքներ ունեմ, քանի որ Իրանը սովոր է երկրորդ-երրորդ զգուշացումներից հետո զորքեր մտցնել այն տարածքներ, որտեղից ահաբեկիչները փորձում են մտնել պարսկական տարածք։ Ոչ հեռու անցյալում նրանք նմանատիպ պատրվակով երկու անգամ ներխուժել են Պակիստանի տարածք։ Ես չեմ տեսնում խոչընդոտ, որ վաղը չէ մյուս օրն Իրանն իր զորքերը մտցնի Նախիջևանի տարածք։ Երբ նախկինում եղել են նման փորձեր, միշտ նշվել է, որ դա քրդական խմբավորում է, իսկ վերջին ահաբեկչությունների ժամանակ չի նշվում, թե որ տարածքից են փորձեր արվում ներխուժել Իրանի տարածք։ 
Արդեն որերորդ անգամն է, ինչ Իրանի սահմանապահները կանխում են  Իրանի հյուսիս-արևմտյան ուղղությունից ինչ-որ խմբերի ներխուժման փորձերը։ Իսկ Իրանի հյուսիս-արևմտյան մասի սահմանակիցներն են Թուրքիան, Իրաքը, Նախիջևանն ու Մեղրին: Այս առումով Իրանը վստահում է Հայաստանին և այդ իսկ պատճառով Իրանն ավելի է կարևորում Հայաստանի հետ համագործակցությունը, քան՝ տարածաշրջանային մյուս պետությունների հետ»։
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր