Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

13 սեպ 2017 15:45

Խաչվերացը ոչ թե մեռելոց, այլ մեծ տաղավար տոն՝ նվիրված Քրիստոսի խաչափայտին

Խաչվերացը ոչ թե մեռելոց, այլ մեծ տաղավար տոն՝ նվիրված Քրիստոսի խաչափայտինՀայացք մամուլի ակումբում ԱՀԹ Էրեբունի համայնքի հոգևոր հովիվ Տեր Զգոն քահանա Աբրահամյանը խոսեց Խաչվերացի տոնի մասին, որը  նվիրված է Քրիստոսի խաչափայտին: 
Խաչվերացի տոնը այս տարի կնշվի սեպտեմբերի 17-ին: Խաչվերացը ոչ թե մեռելոց, հիշատակության օր, այլ մեծ տաղավար տոն է՝ նվիրված Քրիստոսի խաչափայտին: Խաչվերացի օրը ննջեցյալների շիրիﬓերին այցելել պետք չէ: Ցանկալի է տոնին նախորդող 5 օրերին պահք պահել, բարեգործություն կատարել նշեց Տեր Զգոն քահանա Աբրահամյանը, խորհուրդ տալով տոնին նաև վերականգնել ուխտագնացությունները. «Խաչվերացը քրիստոնյա աշխարհի տոն է: 310 թվականին Պարսկաստանի Խոսրով թագավորը բնաջնջել էր Երուսաղեﬕ բնակչության ﬔծամասնությանը եւ իր հետ տարել նաեւ Քրիստոսի խաչափայտը: Գիտակցելով բարոյական այդ ﬖասը՝ Հերակլ կայսրն Աստծուց օրհնություն է հայցել՝ վերադարձնելու խաչը: 628-ին Պարսկաստանի դեմ վերսկսել է պատերազմական գործողությունները հայկական զորքերի հետ եւ հաղթել: Խաչը ﬕ որոշ ժամանակ հաստատվել է Կարին քաղաքում: Այդ տարածքում աղբյուր է բխել, շուրջը ռեհան աճել, եղել են բազում բժշկություններ: Սեպտեմբերի 14-ին խաչափայտը վերադարձրել են Գողգոթա: Այս կարեւորագույն իրադարձությունը քրիստոնյա աշխարհը հաստատեց որպես տաղավար տոն: Եվ հայ եկեղեցին սեպտեմբերի 14-ի մոտակա օրը տոնում է այդ իրադարձությունը»,- տոնի նշանակությունը բացատրեց Տեր Զգոն քահանա Աբրահամյանը: 
Նրա խոսքով՝ պատմությունը որեւէ անﬕջական առնչություն չունի ննջեցյալների հետ: Պարզապես ինչպես բոլոր տաղավար տոների հաջորդ օրը՝ հաստատված է ﬔռելոցի օր: Տոնական օրը գերեզման այցելելը չի կարելի արդարացնել նրանով, որ նախնիներն այդպես են վարվել. «Տոնին նախորդող հինգօրյա պահք է սահմանված: Եվ այդ պահոց օրերն ունեն իրենց կարեւորագույն նշանակությունը: Պահք են պահել հացով եւ խաղողով կամ այլ մրգերով: Տոնական օրը ուխտագնացություն են կազմակերպել եկեղեցիներ, վանքեր: Նաեւ այդ օրը խորովել են ուլ եւ բաժանել աղքատներին իրենց հանգուցյալների հոգու հանգստության համար: Գաղափարն է կարիքավորներին կերակուր տալը: Հայաստանի տարբեր տարածաշրջաններում տարբեր կերպ են տոնել, ավանդույթները եւս տարբեր են եղել: Տարածված են նաեւ «Սրբխեչ» եւ «Ուլնոց» անվանուﬓերը»,- ասաց հոգեւոր հովիվը:
Տոնին առավոտյան՝ ժամը 11:00-ին պատարագ է մատուցվում, իսկ երեկոյան ժաﬔրգությանը կից օրհնվում է ռեհանը: Երեկոյան՝ ժամը 17:00-ին, սկսում է ժաﬔրգությունը, եւ օրհնված ռեհանը մարդիկ տանում են տուն՝ հիշատակելով խաչափայտի վերադարձը: Մեռելոցի օրը եւս մատուցվում է պատարագ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր