ՔՊ-ում կան մարդիկ, որոնք ևս կասկածվում են արտահոսք կազմակերպելու մեջ          Իմ հեռախոսը, որ քրքրեն, ոչ մի արտառոց բան չեն գտնի․Հրաչյա Հակոբյան       Ֆրանսիայի խորհրդարանը անվստահություն է հայտնել կառավարությանը, Մակրոնը հանդես կգա հատուկ ուղերձով    

02 նոյ 2017 20:53

Հայաստանի հակազդելու ժամանակն է. Հարցազրույց Հայկ Բալանյանի հետ

Օրերս գործարկվեց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին: Տարածաշրջանային նոր զարգացումների և Հայաստանին ու Ջավախքին սպասվող մարտահրավերների մասին Hayacq.com-ը զրուցեց վերլուծաբան Հայկ Բալանյանի հետ: 
-Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի գործարկումը կարելի՞ է արդյոք դիտարկել տարածաշրջանում զուտ որպես տնտեսական գործոն: 
-Այդ ծրագիրը հենց սկզբից նախատեսվել էր որպես քաղաքական գործոն՝ նպատակ ունենալով մեկուսացնել Հայաստանը տարածաշրջանի տրանսպորտային նախագծերից:
Բացի այդ, երկաթուղին թույլ կտա ամրապնդել Ադրբեջան-Թուրքիա կապը՝ մասնավորապես կհեշտացնի և կարագացնի Նախիջևանի մատակարարումը, այդ թվում ռազմական մատակարումները և փոխադրումները «մայրցամաքային» Ադրբեջանից դեպի նախիջևանյան անկլավ և հակառակը:
Բացի այդ, երկաթուղին փաստացի դառնում է Թեհրան-Բաքու-Մոսկվա ծրագրերի մրցակից և ՌԴ Հյուսիսային Կովկասում, հնարավոր սրացումների դեպքում, թույլ կտա իրականացնել փոխադրումներ նույն Չինաստանից դեպի Եվրոպա, շրջանցելով ինչպես Ռուսաստանը, այնպես էլ վրացական նավահանգիստները: 
-Կարո՞ղ ենք այն համարել աշխարհաքաղաքական նոր իրողություն, Հայաստանի համար լուրջ վտանգներով, առավել ևս, որ Ադրբեջանը և Թուրքիան արդեն հայտարարել են, որ Հայաստանը կարող է միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճանապարհին միայն ԼՂ համակարտության կարգավորումից հետո:
-Կարծում եմ, արդեն իսկ, գոյություն ունեցող իրողության ամրապնդումն է՝ զույգ թյուրքական պետություննուների արևմուտք-արևելք կապի հաղթանակն է ընդեմ հյուսիս-հարավ ռուս-հայ-իրանական(աբխազական երկաթուղու վերագործարկման) ծրագրերի: 
-Իսկ Հայաստանը ինչպե՞ս պետք է հակազդի սրան:
-Հայաստանը պետք է վաղուց նախաձեռներ և իրականացներ երկու նախագիծ՝ Երևան-Գյումրի-Ախալքալաք-Ադիգենի-Բաթումի ավտոմոբիլային մայրուղու կառուցումը, որը Երևանից Բաթում ճանապարհը շեշտակիորեն կկրճատի մինչև 7-8 ժամ ու նոր շունչ կտա նաև Ջավախքին: Մեր տրանսպորտային ցանցը Վրաստանի համեմատ թույլ է, և անհրաժեշտ է նպատակ դնել Երևան-վրացական նավահանգիստներ կապը դարձնել առավել մատչելի, արագ և եժան: 
Եվ երկրորդ ծրագիրը՝ Հայաստան-Իրան բազմաչարչար և խոսակցություններից այն կողմ չգնացող երկաթուղու կառուցումը:
-Այդ երկաթուղին կարո՞ղ է ռազմավարական նշանակություն ձեռք բերել Հարավային Կովկասում Թուրքիայի դիրքերն ամրապնդելու և թյուրքական էթնիկ տարրերի արմատավորումն ապահովելու առումով:
-Թուրքական ազդեցության ընդարձակման խանգարող առաջնային գործոնը իմ կարծիքով, Թուրքիայի տնտեսության և այդ երկրի ռեսուրսների անբավարար ծավալներն էին, ինչպես նաև Ադրբեջանի՝ Անկարայի նկրտումներից  սեփական շահերի և ինքնուրույնության պաշտպանության քայլերը, ոչ թե այդ երկաթուղու առկայությունը: Բաքուն նախընտրում է խաղալ Մոսկվային և Անկարայի միջև, ոչ թե դառնալ Թուրքիայի կույր գործիք ի վնաս իր շահերի:
Բացի այդ, Թուրքիայի՝ տարածաշրջանում ամրապնդվելու ծրագրերին, մեծապես խանգարում է Հայաստանի հետ հարաբերությունների բացակայությունը ու հակահայ կոշտ քաղաքականությունը: Եթե պաշտոնական Անկարան վարեր փափուկ ուժի քաղաքականություն Երևանի նկատմամաբ, բացեր սահմանները և տնտեսական, կրթական, հումանիտար և այլ համագործակցություն իրականացներ, ապա մենք այսօր Երևանում կունենանինք ոչ թե պրոռուսական տրամադրություններ, այլ պրոթուրքական՝ մարդիկ կգնաին աշխատելու, շփումները կհեշտանային, մեծ նոր գաղութներ կլինեին Թուրքիայում, նորանոր խառը ամուսնություններ և այլն, և այլն հասկանալի հետևանքներով:  Այդ կույր հակահայկական քաղաքականությունը, կարելի է ասել, փրկեց մեզ նոր միլլեթացումից ու զսպեց Հայաստանը և տարածաշրջանը,  խաղաղ ճանապարհով, կլանելու թուրքական ծրարգրերը: Թուրքիան ընտրել է հայկական գործոնը ընդհանրապես վերացնելու քաղաքականություն և Հայաստանից ու հայերից հակազդեցությունը զսպել է ամբողջ ռեգիոնը իրենով անելու պլանները:
-Այս երկաթուղին կարո՞ղ է սպառնալիք լինել ջավախահայությանը և արդյոք չի ծառայի նրանց արտագաղթի մղելու նպատակին:
-Ջավախահայերը կարող են օգտագործել այդ տրանսպորտային հնարավորությունը շրջանի տնտեսությունը աշխուժացնելու և իրենց դիրքերը ամրապնդելու գործում: Երկաթուղին հնարավորություն է ընձեռում ջավախահայերին լինել կապող օղակ նաև Հայաստանի բիզնեսի համար: Թե ինչպե՞ս կկարողանան այդ հնարավորթյունը օգտագործել՝ այլ հարց է, բայց այդ հնարավորությունը կա:
-Քանի որ հիմնական ներդրողները Թուրքիան և Ադրբեջանն են եղել երկաթուղու շինարարությանը տեղի բնակչությունը գրեթե ներգրավված չէր: Հիմնականում աշխատել են դրսից եկած թուրքերն ու ադրբեջանցիները։ Մտավախություն չկա՞, որ թուրքերով և ադրբեջանցիներով բնակեցվեն կայարանամերձ հայաբնակ գյուղերը, որպեսզի սպասարկեն երկաթգիծը։ 
-Կլիմայական և տնտեսական հանգամանքներից ելնելով նույնիսկ վրացիների համար Ջավախքում ապրելը դժվար է: Եթե տեղացի հայերը տներ և հողամասեր չվաճառեն թուրքերին, լինեն կազմակերպված և միասնական՝ այդ մարտահրավերները հնարավոր է լուծել: Եվ իհարկե, այդ հարցում Հայաստանի Հանրապետությունը պարտադիր այս կամ այն կերպով պիտի աջակցի Ջավախքի հայերին: 
-Հստա՞կ է, թե ով է տնօրինելու Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու և Հայաստանից Վրաստան մտնող երկաթուղու, ինչպես նաև ավտոճանապարհների հատման կետերը: Արդյո՞ք հայկական բեռների տարանցման համար խոչընդոտներ չեն ստեղծվի: 
-Իհարկե Վրաստանն է տնօրինելու այդ ճանապարհները իր իշխանության մարմինների միջոցով, այդ ճանապարհենրը էքս-տարածքային չեն:
Հայկական բեռները, բեռնատար մեքենաներով, հիմա էլ, Վրաստանի տարածքով գնում և գալիս են Թուրքիա, հազարավոր մարդիկ այցելում են այդ երկիրը, իրենց հանգիստն են անցկացնում, Թուրքիայով տարանցիկ բեռներ են գալիս Եվրոպայից նույն Վրաստանով դեպի Հայաստան և այլն: 
Թուրքիան Հայաստանի համար վրացական տրանզիտով գործելու որոշակի նեղ միջանցք է թողել, և այդ միջանցքի կառավարումը իրականացնելու է ելնելով տվյալ պահի քաղաքական հանգամանքներից:
Հարցազրույցը՝ Դիանա Մանուկյանի

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր