Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել          Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը       ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան    

16 նոյ 2017 10:20

Օրենքի նախագծում կա ապաստարանների գաղափարը, որը ռիսկային եմ համարում. Հարցազրույց Ֆելիքս Ցոլակյանի հետ

«Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի դրական և բացասական կողմերի շուրջ Hayacq.com-ը զրուցեց ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի հետ:
 
-Պարոն Ցոլակյան, Հայաստանում այսօր որքանո՞վ կա անհրաժեշտություն ընդունել «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենք: Օրենքը կարող է արդյո՞ք կանխարգելել ընտանեկեն բռնությունները: 
-Երբևիցե, որևէ օրենք ամեն ինչ կանխարգելելու ընդունակ չէ, ինչպես բոլոր օրենքներն՝ այնպես էլ սա: Օրենքի նախագիծը դեռ քննարկման փուլում է, շատ դրույթներ կան, որ փոփոխության պետք է ենթարկվեն: Օրենքը կարելի է որպես առաջընթաց դիտարկել, բայց միաժամանակ ասեմ, որ օրենքի ընդունումից հետո էլ շատ բան չի փոխվի մեր կյանքում:

-Արդյո՞ք հասարակության իրավագիտակցության մակարդակը այնքան բարձր է, որ օրենքը ճիշտ գործի:
-Մեր հասարակությունը շատ բազմաշերտ է, հանրապետության տարբեր բնակավայրերում տարբեր մոտեցումներ կան: Շրջաններ կան, որտեղ հայկական ավանդույթները ավելի խիստ են գործում, որոշ տեղերում ավելի քիչ: 

-Հիմնականում խոսվում է կանանց նկատմամբ բռնությունների մասին, որ նրանք, վախի մթնոլորտում են ապրում և չեն բարձրաձայնում թե ինչ բռնությունների են ենթարկվում իրենց ամուսինների, ինչու չէ նաև սկեսուրների կողմից: Օրենքը կարո՞ղ է ինչ որ բան փոխել:
-Օրենքով սահմանվում է, որ բռնության դեպքում պետք է տեղեկացվի համապատասխան մարմնին: Կարծում եմ, շատ հայ ընտանիքներ շարունակելու են ապրել այնպես, ինչպես, որ ապրել են: Հայ ընտանիքներում չեն սիրում եղածի մասին խոսել՝ այդպիսի խոսք կա, որ «պարտադիր չէ ընտանիքի լվացքը հանել դուրս»: 

-Իսկ մտահոգիչ չէ երեխաների պարագան: Ինչպե՞ս պետք է տարբերակել ծնողական խրատը, վնասակար քայլերից երեխային զերծ պահելու պատիժը, բռնությունից:
-Սա շատ նուրբ հարց է: Այո, պետք է կարողանալ տարբերակել ծնողական խրատը բռնությունից: Ամեն հայ ընտանիք ունի իր ապրելաձևը և շատ ծնողներ ունեն իրենց մեթոդները, իրենց երեխային պատժելու: Ծնողը ավելի լավ է ճանաչում իր երեխային և պատժում է այնպես, որ նա այլևս նույն սխալը թույլ չտա:   

-Շատ է նշվում, որ բռնությունների համար պատիժներ են նախատեսված քրեական և այլ օրենքներով և նոր օրենքի անհրաժեշտություն չկա: Այս դեպքում ինչո՞ւ ենք առանձնացնում:
-Այստեղ ընտանեկան բռնությունն առանձնացվում է, որտեղ կա միջամտություն բռնությանը, բռնություն գործադրողին որոշակի հեռավորություն սահմանելը, կա ապաստարանների գաղափարը, որը  ռիսկային եմ համարում: Հայաստանը, Սովետական Միության տարիներին միակ հանրապետությունն էր, որտեղ չկար  սթափարաններ, ինչը մենք հպարտությամբ ենք նշում: Օրենքի նախագծով, պետք է ստեղծվեն ապաստարաններ, որտեղ պետք է տեղափոխվեն բռնություն գործադրողները, կամ բռնության ենթարկվածները: Սա շատ հարցերի տեղիք է տալիս՝ դրանք որտե՞ղ պետք է տեղակայված լինեն, մեծ քաղաքներում, թե նաև շրջաններում, արդյո՞ք ընտանիքում սուտ բռնություն չի գործադրվի ապաստարանում որոշակի ժամանակ ապրելու համար և այլն: 

-Խնդրահարույց են համարվում տնտեսական և հոգեբանական բռնության հետ կապված դրույթները: Ինչպե՞ս պետք է մտնեն ընտանեկան հարաբերությունների մեջ, որ հստակ հասկանան՝ իրոք բռնությո՞ւն է իրականացվել, թե՞ ոչ:
-Ակնհայտ ֆիզիկական բռնություն, սեքսուալ բռնություն, ես դրանց դեմ պայքարելու կողմնակից եմ, իսկ հոգեբանականի և տնտեսականի դեպքում սահմանազատելու լուրջ խնդիրներ կան: Օրինակ, երբ երեխան ուզում է սովորել, իսկ ծնողը գումար չի տալիս, երեխան բողոքում է՝ եթե ծնողը գումար չունի և չի կարող տալ, արդյոք դա բռնություն է: Այս պարագայում ընտանիքի անդամներից լավ ով կարող է քննարկել այս հարցը:  
Խոսվում է նաև, որ կարող է զարգանալ այսպես ասած «դանոսի» մեխանիզմը, կարող է հարևանը, կամ ինչ որ մեկը զանգահարել և հայտնել բռնության մասին: Այստեղ շատ լուրջ կադրեր են անհրաժեշտ, սկսած հոգեբաններից, վերջացրած ոստիկաններով, ինչպես նաև պետք է նրանց վերապատրաստում իրականացվի:
Զրուցեց՝ Լուսինե Մանանդյանը

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր