Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման          Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են       Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը    

21 փետ 2018 15:53

Այս որոշումով կնպաստեն դեղերի թանկացմանը, կավելանա նաև Վրաստանից մաքսանենգ ներկրման ծավալները. Տեսանյութ

Այս որոշումով կնպաստեն դեղերի թանկացմանը, կավելանա նաև Վրաստանից մաքսանենգ ներկրման ծավալները. ՏեսանյութՀայացք մամուլի ակումբում Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության նախագահ  Սամվել Զաքարյանը խոսեց դեղերի, դեղատների և դեղատոմսերի հետ առընչվող հարցերի ու խնդիրների մասին:

Սամվել Զաքարյանը նշեց, որ Հայաստանում գրանցված մոտ 4700 անուն դեղից դեղատոմսով բացթողնման ենթակա է 2700-ը: Մարտի 1-ից պարտադիր պահանջը կգործի հակաբիոտիկների, հորմոնային պրեպարատների և կոդեին պարունակող դեղերի, հուլիսի 1-ից՝ բոլոր ներարկումային և հակաուռուցքային դեղերի, իսկ հոկտեմբերի 1-ից՝ դեղատոմսով դուրս գրվող մնացած բոլոր դեղերի նկատմամբ:

Նա նաև ասաց, որ առանց դեղատոմսի նախկին օրենքով էլ չէր թույլատրվում դեղեր բաց թողնել.«Օրենքը կար, և պարտադիր պետք է լիներ դեղատոմսերով։ Ուղղակի նշվում է, որ այս կարգով ավելի խիստ է վերահսկվելու ոլորտը։ Այս կարգը անսպասելի, արտասովոր բան չի բերում մեր իրականություն։ Կա նաև սոցիալական խնդիր. հատիկով դեղ վերցնել չի թույլատրվում թե՛ հին, թե՛ նոր կարգով, ուղղակի մեր իրականության մեջ դա ընդունված է, ինչ-որ տեղ աչք են փակում, որովհետև հասկանում են, որ սոցիալական խնդիր կա»։

Ըստ Սամվել Զաքարյանի՝ այս նոր կարգով ավելի լուրջ խնդիրներ են առաջանալու, որն էլ իր հերթին կնպաստի, որպեսզի դեղերը թանկանան. «Մեր դեղատները պատրաստ չեն առանձին ծախսերի, աշխատողներից ոչ բոլորն ունեն հատուկ ID-ներ, ամեն դեղատոմսի համար որոշակի գումար է սահմանված, ինչը կարտացոլվի ինքնարժեքի մեջ: 

Մեզ հետ համագործակցության արդյունքում չի լինի այնպես, ինչպես միշտ լինում է: Օրենքն ընդունվում է, հետո հետադարձ մտածում են, թե ոնց ենք սրա տակից դուրս գալու: Չեք կարող նստել մի սենյակում 4-5 հոգով որոշել, կեսը ձայն են հանում, մյուս կեսը՝ ոչ  և արդյունքում ընդունում եք մի օրենք, որը ժողովրդին խառնում է իրար: Որոշումն ընդունում են, բայց հետագա շարունակվող երևույթների վերաբերյալ, որոնք օրենքին զուգահեռ՝ կարող են գնալ, ոչ ոք ոչ մի պատասխան չունի»,-ասաց նա։

Սամվել Զաքարյանը մեկ այլ կարևոր խնդրի էլ անդրադարձավ: Նա նշեց, որ պարբերաբար առաջարկում են կառավարությանը, որպեսզի Հայաստանում հանվի դեղերի վրա կիրառվող 20 տոկոս ԱԱՀ-ն. «Վրաստանին հարստացնելու պրոցեսը գնալով ավելանում է: Արդեն տարիներ շարունակ ահազանգում ենք, որ դեղերի 40 տոկոսը «կոնտրաբանդայի» ձևով բերվում է Վրաստանից, որովհետև այնտեղ 20 տոկոս ԱԱՀ չկա և 2-3 անգամ էժան է: Ամեն մի տաքսիստ, ամեն մի տուրիստ մտնում դեղեր է առնում և գալիս է Հայաստան: Ավելին, հիմա արդեն գնում բուժվում են, մի քանի ամսվա դեղերն էլ առնում են և հետ գալիս Հայաստան»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր