Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է    

26 փետ 2018 09:50

Ավազակային հարձակում. տաքսու վարորդին սպառնացել է վիզը կտրել,

Հերթական ավազակային հարձակման դեպքն է գրանցվել տաքսիստի նկատմամբ: Տղամարդը Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկում նստել է «Opel Astra» տաքսի ավտոմեքենան և խնդրել  իրեն նախ տեղափոխել Երեւանի տարբեր տարածքներ, ապա՝ ի վերջո Գեղարքունիքի մարզ:

Ճանապարհին ուղևորը խնդրել է մի տեղ կագնել, որպեսզի տաք սուրճ վերցնի եւ հյուրասիրել է նաեւ վարորդին։ Վարորդը նկատել է, որ ուղևորը սուրճը ապարատից վերցնելուց հետո փայտիկով խառնում է, ինչից հետո մոտեցել ու տվել է իրեն՝ ասելով. «խմենք, որ քուններս չտանի»:

Վարորդը սկզբում մերժել է, բայց ուղեւորի պնդելուց հետո, ի վերջո, խմել են և ճանապարհը շարունակել: Հասնելով «Չայնիի ոլորաններ»՝ վարորդը  զգացել է, որ քունը տանում է և կանգեցրել է մեքենան, ողևորն էլ ասել է, որ եթե այդպես է, ապա կվերադռանան և  ինքը կվարի ավտմեքենան:
Ըստ մեր տեղեկությունների՝ վարորդն ասել է, թե վատ է զգում և ուզում է, որ ուղևորը շտապ օգնություն կանչի: Իսկ երբ արթնացել է տեսել է, որ ուղևորը ձեռքը մտցրել է իր գրպանը: Այդ ամենից հետո ուղևորը սպառնացել է վարորդին, թե վիզը կկտրի ու կթողնի չոլի մեջ, ապա վերցրել է նրա մոտ եղած գումարը, բջջային հեռախոսները եւ փախել: Փոքր ինչ կազդուրվելուց հետո վարորդը հասկացել է, որ հայտնվել է Քանաքեռի գերեզմանոցներում:

Նշենք, որ օրեր առաջ ավազակային հարձակման զոհ էր դարձել նաեւ մեկ այլ վարորդ։ 43-ամյա վարորդը 2 քաղաքացիների Մարտունի պետք է տեղափոխեր, ճանապարհին գիտակցությունը կորցրել է, իսկ երբ արթնացել է, ուղևորները ավտոմեքենայում չեն եղել: Այս դեպքում եւս վարորդին ուղեւորները սուրճ էին հյուրասիրել.  Մարտունի ուղևորվելու ճանապարհին ուղևորները վարորդին խնդրել են «Գայի-Մարկետ» կոչվող խանութի մոտ կանգ առնել, ապա նրանցից մեկը վարորդին սուրճ է հյուրասիրել: Սուրճը խմել են, ճանապարհը շարունակել, սակայն «Չայնի» ոլորանների հատվածում վարորդի ինքնազգացողությունը վատացել է, ավտոմեքենան կանգնեցրել է, ինչից հետո գիտակցությունը կորցրել է: Իսկ արթնանալուց հետո ուղևորներն իր ավտոմեքենայում չեն եղել, և մեքենայից էլ բացակայել է նրա բջջային հեռախոսը և գումարը:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մասով, վարորդը տուժող է ճանաչվել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր