Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել          Սա ուղղակի սպառնալիք է ՀՀ-ի համար.Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, վրան գրված՝ «сделано в России», և այդ ռումբերի պայթեցման վահանակը ռուսների ձեռքում է       Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. որոնք են դրանք    

27 փետ 2018 20:00

Փորկապությունը կապված է երիկամների հիվանդությունների հետ. այս հին մեթոդը կօգնի լավացնել մարսողությունը

Ներկայացնում ենք 8 լավագույն տնային միջոցները փորկապության բուժման և կանխարգելման համար:

1. Քնջութի սերմեր: Ավելացրեք աղցաններին, յոգուրտին կամ պյուրեին՝ կղանքը թուլացնելու համար:

2. Սև կերամաթ: «Քնելուց առաջ 1 ճ. գ. կերամաթ ուտելը օրգանիզմը մագնեզիումով և աղիների համար օգտակար այլ վիտամիններով ու հանքանյութերով հարստացնելու հրաշալի միջոց է»,- ասում է Ռիդերս Դայջեսթը:

3. Կիտրոնաջուր: Խթանում է մարսողական համակարգի աշխատանքը և դուրս է բերում տոքսիններն օրգանիզմից:

4. Յոգուրտ: Պրոբիոտիկները՝ յոգուրտը, թթու կաղամբը, կիմչին առողջարար բակտերիաներ են պարունակում, որոնք օգնում են կանխել քրոնիկական փորկապությունը և հավասարակշռել աղիքային բակտերիաները:

5. Բանան: Պրեբիոտիկները, այդ թվում՝ բանանը, սխտորը, սոխը, լավացնում են մարսողությունը:

6. Սալորաչիր: Հարուստ է բջջանյութով և պարունակում է բնական թուլացուցիչ: Քրոնիկական փորկախության դեպքում սովորություն դարձրեք օրական 2 անգամ 7 միջին չափի սալորաչիր ուտելը:

7. Կետային մերսում: Աղիները խթանելու համար պետք է օգտագործել մատների ծայրերը՝ 30 վայրկյան Ցի ծովը սեղմելու համար: Աչքերը փակ պահեք և նորմալ շնչեք այդ կետը սեղմելիս:

8. Արոմաթերպիա: Փորկապության դեպքում առավել լավ ազդող բույրերն են՝ խնկունու, քաղցր ռեհանի, կիտրոնի, նարնջի, սամիթի և անանուխի հոտերը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր