«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

05 մար 2018 17:05

Կառավարությունն օրենքի փոփոխություն է ներկայացրել

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն առաջարկում է փոխել Քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունը:

ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովում հարցի քննարկման ժամանակ Հարությունյանը նշեց, որ փոփոխության համաձայն՝ կալանավորումը մեղադրյալի նկատմամբ կարող է կիրառվել նաև այն դեպքում, երբ մեղադրյալի կողմից էականորեն կամ պարբերաբար խախտվել են իր նկատմամբ կիրառված խափանման միջոցի պայմանները, և կան բավարար հիմքեր՝ ենթադրելու, որ այդ խափանման միջոցի կիրառումը կամ խափանման այլ միջոց կիրառելն այլևս բավարար չեն նրա կողմից սույն հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ գործողության կատարումը կանխելու համար:

Նախարարը նշեց, որ հաշվի են առնվել ԵԱՀԿ-ի կողմից մշակված նախապայմանները, որոնք հիմք պետք է հանդիսանան կալանքը կիրառելու համար:
«Մենք չենք կապում այս կարգավորումը ազատազրկման ժամկետի հետ: Եթե կան դեպքեր, որ անգամ ազատազրկումը Քրեական օրենսգրքով մեկ տարուց պակաս է նախատեսված, և մարդու նկատմամբ կիրառվել է որևէ այլ խափանման միջոց, օրինակ` ստորագրություն չհեռանալու մասին, և անձը խախտում է այդ խափանման միջոցը, ապա պետք է համոզմունք առաջանա, որ այն այլևս արդյունավետ չէ, ու կան հիմքեր՝ ենթադրելու, որ անձը կկատարի առաջին մասով նախատեսված որևէ գործողություն»,- նշեց Դ. Հարությունյանը:

Արդարադատության նախարարը նշեց, որ նախկինում անկախ նրանից՝ կա՞ր առաջին մասով գործողությունների կատարման վտանգ, թե ոչ, կալանքը կարող էր լինել:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյլյանյանը հարցրեց՝ խափանման միջոցը չի դիտարկվի՞ որպես քողարկված պատիժ, եթե անձը խափանման միջոցի սահմանափակումը չկատարի ու նրան ազատազրկեն: Դավիթ Հարությունյանը բացասական պատասխան տվեց: «Մենք մտցրել ենք ավելի մեծ սահմանափակում, քան կա կոնվենցիայում: Ասում ենք, որ մեկ տարուց ավել պետք է լինի, որ կալանքը կիրառվի: Խափանման միջոցը պետք է էական կամ պարբերաբար խախտված լինի, որ սահմանվի»,- նշեց նա:

Զեյնալյանը նաև հարցրեց՝ գործերի քանակը չի՞ աճի: Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ դա որևէ մեկը նախապես հաշվել չի կարող: «Վճռաբեկ դատարանի դերակատարումը փոխվում է: Ժամանակի ընթացքում ցույց կերևա՝ աճո՞ւմ է ծանրաբեռնվածությունը, թե ոչ: Մի բան ակնհայտ է՝ Դատական օրենսգիրքը նախատեսում է գործերի քննության ողջամիտ ժամկետ»,- ասաց արդարադատության նախարարը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր