ՀՀ-ն չի քննարկում ռուսական ռազմաբազան հանելու հարց, դա աբսուրդ է          Մենք հանդիպելու ենք 2026 թվականին և ես մասնակիցն եմ լինելու ձեր քաղաքական վախճանին       Բախվել են «ՎԱԶ 2102»-ը ու ասֆալտով բարձված «FAW» բեռնատարը, կա վիրավոր    

12 մար 2018 14:40

Ամերիկացի հոգեբանը սեռական կյանքը բարելավելու հասարակ միջոց է նշել

ԱՄՆ-ի Ֆլորիդայի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Լորի Մինցը պարզ օրինաչափություն է բացահայտել սեռական կյանքի որակի եւ քնի տեւողության միջեւ: Նրա հետազոտության արդյունքները հրապարակել է The Conversation-ը։

Մինցն ուշադրություն է դարձրել այն բանի վրա, որ յուրաքանչյուր երրորդ չափահաս ամերիկացին քիչ է քնում: Ըստ որում տղամարդկանց 31 տոկոսը եւ կանանց 45 տոկոսը բավարարված չեն իրենց սեռական կյանքով: Հոգեբանը համոզված է, որ այս ցուցանիշները փոխկապակցված են: Եվ ոչ միայն այն պատճառով, որ մարդիկ քնում եւ սեքսով են զբաղվում նույն տեղում՝ ննջարանում: Այլ նաեւ այն պատճառով, որ վատ սեքսը եւ վատ քունն ունեն նույն պատճառը՝ սթրեսը: Մինցի կարծիքով՝ մարդկանց մոտ գոյություն ունի ինչ-որ «փակ շրջան»:

Լավ սեքսը նպաստում է լավ քնին: Միաժամանակ վատ սեքսը հանգեցնում է վատ քնի, որն իր հերթին նվազեցնում է սեռական ցանկությունը: Հետազոտությունները ցույց են տվել, որ կանանց մոտ քնի ընդամենը մեկ լրացուցիչ ժամը հանգեցրել է այն բանին, որ 14 տոկոսի մոտ լավ սեքս է եղել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր