Արամ Սարգսյանը՝ առաջիկա շաբաթներին թշնամու հնարավոր հարձակման մասին          Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի բաց խոսելը ՝ ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին       Տեսանյութ. Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս անցնում է ադրբեջանցիներին.Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ    

30 մար 2018 19:20

Հուլիսի 1-ից կառավարությունը կբարձրացնի՞ կենսաթոշակները

Հուլիսի 1-ից կառավարությունը կբարձրացնի՞ կենսաթոշակները1-ին.ամ գրում է, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կարծում է, որ եթե իսկապես Հայաստանում 7,5 տոկոս տնտեսական աճ է գրանցվել, ու եթե այն այս տարի պահպանվի, ապա հուլիսի 1-ից հնարավոր կլինի կենսաթոշակները բարձրացնել 2500 դրամով: Մեր մոտ 500 հազար կենսաթոշակառուների դեպքում այդ բարձրացումը  բյուջեից կպահանջի 12,5 մլրդ դրամ: Կառավարությունը 2018թ. բյուջեով նախատեսում է 100 մլրդ դրամով ավելի եկամտային մուտքեր ապահովել: Ս. Բագրատյանի խոսքով՝ մինչև հուլիսի 1-ը հնարավոր կլինի այդ 100 մլրդ-ից 40-50 մլրդ դրամն ապահովել: Այդ դեպքում արդեն կենսաթոշակները բարձրացնելու հնարավորություն կստեղծվի, իսկ հուլիսի 1-ից մինչև տարեվերջ թոշակները 2500 դրամով բարձրացնելու համար անհրաժեշտ կլինի ընդամենը 6 մլրդ 250 մլն դրամ:
Ներկայացնում ենք Ս. Բագրատյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ:
– Պարոն Բագրատյան, «Ծառուկյան» խմբակցությունը նաև նվազագույն աշխատավարձը բարձրացնելու նախագիծ էր ներկայացրել, ինչը կառավարությունը չի ընդունել: Ձեր կարծիքով՝ 2018թ. նախատեսված հավելյալ մուտքերը դրա համար է՞լ նախադրյալներ կստեղծեն: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի ներկայացմամբ՝ նվազագույն աշխատավարձն ընդամենը 5000 դրամով բարձրացնելու համար տարեկան լրացուցիչ 30 մլրդ դրամի անհրաժեշտություն կառաջանա:
– Մենք մեր ներկայացրած հաշվարկային մեծությունը հիմնավորված ներկայացրել ենք կառավարությանը, ու դա իր հիմքերը ունի:
– Բայց չէ՞ որ կենսաթոշակները 2500 դրամով կամ նվազագույն աշխատավարձը 5000 դրամով բարձրացնելն առանձնապես եկամտային աճ չի ապահովի թոշակառուների ու աշխատողների համար:
– Այո, բայց հանրությունը դրական սպասումներ կունենա: Եթե մենք աշխատում ենք որևէ երկրում, և այդ երկրում զարգացումը տեսանելի չէ, այն չի շոշափում մեր եկամուտները՝ աշխատելու, արարելու, ապրելու մոտիվացիա չի լինում: Նման փոքր բարձրացումը արտագաղթը կանխելու քայլերից մեկը կլինի: Այսինքն՝ կառաջանա հույսի շող, որ կարող է քաղաքացու մեջ սպասելիքներ առաջացնել, թե վաղն ավելի բարձր թոշակ կամ աշխատավարձ կստանա: Եթե մենք այսօր հայտարարում ենք, որ կառավարության միջնաժամկետ ծախսերի ծրագրում չունենք թոշակների և աշխատավարձերի բարձրացում, հուսալքում ենք առաջացնում հասարակության մեջ:
– Կառավարությունից մեկնաբանում են, որ այդ հավելյալ եկամուտներն իրենք ուղղում են արտաքին պարտքի սպասարկմանը: Դուք համամիտ չե՞ք նրանց հետ, որ այսօր պարտքի կառավարումն ավելի հրատապ ու կարևոր է:
– Նման խնդիր կա, բայց որպեսզի մենք կարողանանք հավասարակշռված քաղաքականություն վարել, որպեսզի կարողանանք հավելյալ եկամտային մուտքեր ապահովել, պետք է հավելյալ եկամուտներն ամբողջովին պարտքի սպասարկմանը, մարմանը չուղղենք: Բյուջեի 13 տոկոսի չափով վարկերի սպասարկման խնդիր ունենք, բայց նման դեպքերում երբ մենք Արժույթի միջազգային հիմնադրամին կամ Համաշխարհային բանկին հարցը հիմնավորված ենք ներկայացնում, թե հանրությանը դրական լիցքեր փոխանցելու խնդիր ունենք և այդ նպատակով խնդրում ենք հետաձգել, վերակառուցել տվյալ պարտքը, որպես կանոն՝ այդ կառույցներն ընդառաջում են: Ես կցանկանայի, որ մեր կառավարությունը նման քայլ աներ՝ մտածելով, որ այդպիսով այս պահին առնվազն կկանխի արտագաղթի տեմպերը:
– Կարծում եք՝ կառավարության անդամները պակաս հեռատես կամ պակա՞ս հայրենասեր են, որ նման քայլի չեն գնում: Ո՞րն է դա չանելու, թոշակներն ու աշխատավարձերը չբարձրացնելու պատճառը:
– Հավանաբար տարբեր պատճառներ կան, բայց ես կարծում եմ, որ ամենակարևորը տնտեսական քաղաքականության տարբեր տեսլականներն են: Բնականաբար, ցանկացած իշխանություն կցանկանա առավել հզորանալ, առավել շատ տնտեսել կամ եկամտային մուտքեր ապահովել, բայց քանի որ աշխատավարձերի կամ թոշակների բարձրացումն առնվազն երեք տարի հետո է նախատեսել, ես էլ ասում եմ՝ այսօր մենք առաջնային, տագնապային խնդիր ունենք՝ կանխել արտագաղթը: Եվ ես կարծում եմ, որ մենք հիմա պետք է կարողանանք փարատել հանրային տագնապները: Մեր ժողովուրդը լավ խոսք ունի՝ մինչև անձրև գա, գորտի աչքը դուրս կգա: 3-4 տարի սպասելու ռեսուրս չկա, և մենք հանրությանը պետք է դրական սպասումներ փոխանցենք: Քաղաքացու համար դժվար է հասկանալ տնտեսական խնդիրները, երկրի արտաքին պարտքի սպասարկման խնդիրները, նրանք այսօրվա սպասումների մեջ են, կառավարության կողմից այսօր են ուշադրություն ակնկալում: Կառավարության ծրագիրը մինչև 2021թ. աշխատավարձերի ու թոշակների բարձրացում չի նախատեսում, հասկանում եմ, ի վերջո՝ ռիսկային է բարձրացնել, բայց չկարողանալ ապահովել համապատասխան մուտքերը…
– Միգուցե կառավարությունը հույս չունի, որ շարունակական տնտեսական աճ կապահովի, կամ եղած 7,5 տոկոսը բովանդակալից չէ և չի կարող թոշակների կամ աշխատավարձերի բարձրացում նախատեսող եկամուտներ ապահովել:
– Ես կասկածում եմ, որ հավանաբար աճի տեմպերը չեն ապահովվելու: Եվ եթե հասարակության բարեկեցության ուղղությամբ փոքր-ինչ քայլ չենք անում, ենթադրում եմ, որ տնտեսական աճը ներառական չէ, այսինքն՝ չի ազդում ցանկացած քաղաքացու բարեկեցության վրա և տնտեսության ռեալ հատվածում չի գրանցվել: Այս դեպքում կառավարությունը որևէ կերպ չի կարողանում հիմնավորել, որ մեր բարեկեցության մեջ հանրային ընկալման ներդրումներ կան:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր