Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ          Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման       Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են    

12 ապր 2018 19:26

Արցախի ու Հայաստանի բոլոր գերատեսչությունները պատասխանել են՝ այդ ծանրությունը ձեր մեջքին է դրված, դուք էլ տարեք. Տեսանյութ

Արցախի ու Հայաստանի բոլոր գերատեսչությունները պատասխանել են՝ այդ ծանրությունը ձեր մեջքին է դրված, դուք էլ տարեք. ՏեսանյութՀայացք մամուլի ակումբում ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, Արցախի հնագիտական  արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը խոսեց Արցախի հնագիտական հետազոտությունների արդյունքների և Արցախի մշակութային ժառանգության  միջազգայնացման խնդիրների շուրջ:
 
Համլետ Պետրոսյանն ահազանգում է, որ Արցախի մշակութային ժառանգության հետազոտությունն այսօր որոշակի հաջողություններով հանդերձ նաև խոչընդոտներ ունի: Հայաստանում պեղումների համար գումար չեն հատկացնում, դրսում էլ հրաժարվում են արդյունքների մասին հրապարակել. «Գանձասարի վանքում 170 հայերեն արձանագրություններ կան, բայց իրավունք չունենք սրա մասին հոդված գրել: Ամենուր ակնհայտ է Ադրբեջանի հետ համագործակցությունը: Մենք նամակներ ենք ուղարկել Արցախի ու Հայաստանի բոլոր գերատեսչություններին, շատ շնորհակալ ենք, որ բոլորն էլ պատասխանեցին: Բոլորի ասածը սա էր.«Այդ ծանրությունը ձեր մեջքին է դրված, դուք էլ տարեք: Չգիտես՝ լացե՞ս, թե՝ ծիծաղես: Արդեն կարող եմ ենթադրել, որ Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ էլ քաղաքականություն չի վարվում: Ի՞նչ է նշանակում՝ ոչնչով օգնել չենք կարող: Բա ո՞վ պետք է քաղաքականությունը վարի: Ո՞նց կարող է պետությունը քաղաքականությունն այդ երկրում ապրողի խնդիրը համարել: Մեզ համար պատվաբեր է այս գործն անելը, բայց նման կենսակերպը բնորոշ է պետություն չունեցող հանրություններին, էթնիկ խմբերին, երբ որևէ ինտելեկտուալ իր վրա է վերցնում հանրույթի շահն առաջ տանելը, բայց երբ ունես պետություն, տասնյակ նախարարներ՝ ամեն ինչով, ինչո՞ւ այսպես պետք է լինի: Գիտության պետական կոմիտեն չի ֆինանսավորում Տիգրանակերտի պեղումների համար: Դիմում ես՝ ասում են Արցախ դիմեք, նրանք էլ ասում են՝ ֆինանսն է քիչ: Ինչո՞ւ պետք է  ես ընկնեմ ու գումար փնտրեմ, կոլեգայիս ասեմ՝ թաքուն սարքդ վերցրու արի, մի բան նկարենք»,- ասաց  Համլետ Պետրոսյանը՝ հավելելով, որ Տիգրանակերտը միակ հուշարձանն է, որ պաշտոնապես ֆինանսավորվում է Արցախի իշխանությունների կողմից. «Ցավոք, կրիայի քայլերով ենք առաջ գնում, շատ դանդաղ ենք բացում քաղաքը: Այս տարի երեք խոշոր ծրագիր ենք մշակել: Մի քանի գործարարի հետ ենք հանդիպում, այժմ քննարկումներ են ընթանում: Առաջինը Տիգրանակերտի ջրանցքի հետազոտության խնդիրն է: Սա մոտ 5կմ ձգվող, զգալի մասը ժայռերի մեջ փորված, թունելային հատվածներով եզակի կառույց է: Հետաքրքրում է դրա ժամանակագրությունը, քանի որ Ուրարտուից հետո գիտենք, որ նման ջրանցքներ չեն կառուցվել: Երկրորդը դամբարանադաշտի պեղումներն են: Գուցե մեզ օգնության ձեռք մեկնեն նաև դրսի կոլեգաները: Ինձ համար ցավալի է, որ Տիգրանակերտը եղել և մնում է իմ ու ընկերների հոգսը: Թվում է, թե ունենք պետական քաղաքականություն, կա մշակույթի, գիտության զարգացման բաժին, բայց ինչպես 19-րդ դարում էր՝ բեռը մեր ուսին է»,- նկատեց Համլետ Պետրոսյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր