Տեսանյութ.Սկսվել է Լեռնայի Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը          Սամվել Վարդանյանի փաստաբանների հաղորդումը մանրամասներով կուղարկենք միջազգային կառույցներին       Ապրիլի 17-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը    

15 մայիս 2018 19:35

Ակցիա՝ ի պաշտպանություն Ժիրայր Սեֆիլյանի

Վերաքննիչ  դատարանից  քաղաքացիները պահանջում են  արդարադատություն։  «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների» գործով՝ արդարացման պահանջով  վերաքննիչ բողոքները կլսվեն մայիսի 30-ին: Բայց Վերաքննիչ  դատարանն արդեն  բողոքները վարույթ ընդունելիս որոշել է մերժել կալանքը վերացնելու միջնորդությունները:
Ներսես Պողոսյանի կինը համոզված է, որ դատավորները  գործի նյութերին չեն ծանոթացել:
«Հեղափոխությունը չի հասել դատարաններ, դատախազություն»:
Գործով անցնող  Ներսես Պողոսյանի կինը հույս չի կորցնում, որ քաղաքական իրավիճակի փոփոխությունը դրական է  ազդելու դատական համակարգի վրա։
 «Դատավորներն  այնքան են սովորել հրահանգով աշխատելու, որ սպասում են ինչ- որ մեկն իրենց ասի կամ զանգի»:
Ակցիայի մասնակից Հովսեփ Մանուկյանը երեք օր առաջ է եկել Բարսելոնայից: 13 տարի Հայաստանում չի եղել: Ժիրայր Սեֆիլյանի մասին հուզմունքով է խոսում, մարտի  դաշտում են ծանոթացել:
Հովսեփ Մանուկյանն այստեղ է իր 2 ընկերների հետ, ուրբաթ օրը մեկնելու է, բայց հեռվից էլ կկրկնի պահանջը։
 «Բոլոր քաղբանտարկյալների գործերի վերանայում եւ ազատ դատավարություն: Թող լինի ստորագրությամբ ազատ արձակում, հետո լինի դատավարություն»:
Նշենք, որ  «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների» գործը լսվելու է  Ռուզաննա Բարսեղյանի   նախագահությամբ, մյուս դատավորներն են՝ Մխիթար Պապոյանը և Մանուշակ Պետրոսյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր