Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

16 մայիս 2018 15:45

Չնայած թուրքական կառավարությունն անընդհատ ժխտում է կատարվածը, իրենց արխիվներում գտնվող փաստաթղթերը հակառակն են ապացուցում

Չնայած թուրքական կառավարությունն անընդհատ ժխտում է կատարվածը, իրենց արխիվներում գտնվող փաստաթղթերը հակառակն են ապացուցումՀայացք մամուլի ակումբում գերմանացի պատմաբան, հայտնի ցեղասպանագետ, թուրքական արխիվներն առավելագույնս հետազոտողներից Հիլմար Կաիզերը և պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, Հայոց ցեղասպանության վերաբերյալ գերմանական արխիվներն ուսումնասիրող Աշոտ Հայրունին խոսեցին Հայոց Ցեղասպանության ճանաչման, անելիքների և փաստերի արդիականացման խնդիրների մասին:
 
Աշոտ Հայրունու խոսքով արտաքին և ներքին խնդիրների համար խիստ անհրաժեշտ է հայեցակարգային մոտեցում ցուցաբերել, այդ դեպքում հնարավոր է խնդիրները լուծել առավելագույն արդյունավետ ձևով. «Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ, կարծում եմ կարևոր է, որ որոշակի հայեցակարգասյին մոտեցում ցուցաբերվի: Ի՞նչ պետք է անել և ինչպե՞ս պետք է անել: Թե ինչ պետք է անել, հարցի վերաբերյալ անելիքները հստակ են: Հայոց Ցեղասպանության վերաբերյալ հսկայական նյութեր են տպագրվել տասնամյակներ առաջ, որը հիմա լայն հասարակայնությանը այլևս մատչելի չէ և դրանով հիմնականում զբաղվում են գիտական շրջանակները: Կա մեծ քանակությաբ նյութեր, որը չի հրապարակվել, այս ամենը պետք է հանրայնացնել: Պետք է օգնել թուրքական հասարակությանը, որպեսզի ձերբազատվի իրենց իշխանությունների պետական ժխտողական քաղաքականության հետևանքով ձևավորված կարծրատիպերից: Դրա համար պետք է պարզապես մեր ունեցած փաստերը թարգմանել առաջին հերթին թուրքերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներով և ներկայիս տեղեկատվության միջոցներով մատչելի դարձնել թուրքական հասարակության գիտակցությանը: Այսպես մենք թուրքական հասարկությանը կկարողանաք ուղղորդել առերեսվելու սեփական պատմության հետ,-ասաց Աշոտ Հայրունին:
Հիլմար Կաիզերը, ով առավելագույնս հետազոտել է թուրքական արխիվները հավաստիացնում է, որ Հայոց ցեղասպանության մասին քննարկումները ներկայում ընթանում են միայն քաղաքական հարթակներում. «2009 թվականից հարցի շուրջ գիտական քննարկումերն իրենց վերջնակետին են հասել: Հակառակ այն բանի, որ թուրքական կառավարությունն անընդհատ ժխտում է կատարվածը, արխիվներում գտնվող փաստաթղթերը հակառակն են ապացուցում: Տեղեկագրերն ամենայն մանրամասնություններով փաստարկում են հայերի զանգվածային բնաջնջումը: Ընդ որում` տարբեր պետությունների արխիվներ նույն պատմությունների մասին են խոսում»,-ընդգծեց նա:
 
Հիլմար Կաիզերի խոսքով թուրքական արխիվները բաց են, բայց ոչ ամեն ինչն է, որ քարտագրված է. «Հասանելի չեն հայկական ունեցվածքին վերաբերող փաստաթղթերը, Օսմանյան պետության ներքին գործերի նախարարության հայերի տեղահանությամբ զբաղվող բաժնի փաստաթղթերը, ոստիկանական փաստաթղթերի մի մասը: «Ռազմական արխիվում տիրող իրավիճակը խիստ անմխիթար է: Փաստաթղթերը մատչելի չեն հանրության համար: Ղեկավարություն ինչ ուզում, այն էլ տալիս է»,-հավելեց նա:
Հիլմար Կաիզերը ուրախությամբ փաստեց, որ վերջին տարիների Հայաստանում հրապարակվել են Հայոց ցեղասպանության մասին երկու շատ կարևոր աշխատություններ, որոնք ազդեցություն են գործում ընդհանուր գիտահետազոտական դաշտի վրա: Դրանք են Վերժինե Սվազլյանի հիմնարար աշխատությունն ու Հայաստանի ազգային արխիվի կողմից Հայոց ցեղասպանության վերապրածների հուշերի բազմահատոր հրատարակությունը: «Շատ լավ աշխատանք տարվում է, բայց ցավոք շատ քիչ ծավալով: Հայաստանում Հայոց ցեղասպանությանը վերաբերող նյութերը հիմնականում հրատարակվում են հայերեն լեզվով, հայ ընթերցողի համար, մինչդեռ նմանատիպ աշխատությունները պետք է թարգմանվեն արևմտյան, ռուսերեն, թուրքերեն լեզուներով»,-նշեց Կաիզերը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր