Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել    

21 մայիս 2018 15:47

Այս կառավարությունը ներսի ու դրսի ուժերի հետ կոմպրոմիսի արդյունքն է և այդ կոմպորմիսը այն արյան գինն է, որը չթափվեց

Սիրո և բարության հեղափոխությունից հետո էլ Հայաստանը շարունակում է մնալ օլիգարխիկ երկիր, իր տնտեսությամբ, կուսակցություններով, մեդիայով, սոցիալ-տնտեսական և հետևաբար սոցիալ-քաղաքական կառուցվածքով, քանի դեռ 100 ընտանիք ստանում է ազգային եկամտի 80 տոկոսը:
Այս իմաստով, այս կառավարությունը ներսի ու դրսի ուժերի հետ կոմպրոմիսի արդյունքն է: Այդ կոմպորմիսը այն արյան գինն է, որը չթափվեց, և ես ողջունում եմ այդ կոմպրոմիսը: 
Այլ հարց է, թե մարդիկ ինչպես են ֆիքսել իրենց համար այդ իրականությունը, ինչպիսի ակնկալիքներ ունեն: Այս իմաստով ուռճացված ակնկալիքները ու չարդարացված սպասելիքները հանգեցնում են հակառակ էֆեկտի՝ սիրուց դեպի ատելություն մեկ քայլ է:
 
Նոր իշխանության պարտականությունն է հստակ ներկայացնել ռազմավարությունը, բայց դեռ քաղաքական աշխատանքի փոխարեն հիմնական գործիքն է մնացել ոգևորությունը, զանգվածային կարնավալը ու երիտասարդական ավյունը:
Մինչդեռ իրավիճակի սխալ ընկալումը տանելու է սխալ գործողությունների, ինչպես շարքերում, այնպես էլ արդեն ղեկավարության մեջ գտնվող մարդկանց:
90-աններին մենք տեսանք ինչպես է կատարվում ռեվանշը, ինչպես եղավ ՀՀՇ-ի հետ՝ ապարատը մտավ, կերավ Շարժումը ներսից, երկրորդ-երրորդ էշելոնների իբր պրոֆեսիոնալները խժռեցին ամեն ինչ:
Այժմ Նիկոլ Փաշինյանը գնում է ներքին համաձայնության (վենդատայից հրաժարվելը, սիրո-բարության քարոզը հենց դա է նշանակում), որի արդյունքում և Սերժ Ազատիչը, և Ռոբերտ Սեդրակիչը, և Վանիկ Սմբատիչը, շատ-շատերը ներվելու են ու լեգալացվելու են, պահպանելու են ունեցվածքի զգալի մասը, իրենց թոռները ու զավակները մնալու են տնտեսական ու քաղաքական դաշտում:
Նույն Վանո Սիրադեղյանը, որի հրամանով երկու ոստիկան սպանվեց ու Սովետաշենի աղբանոցից դիակները հետո գտան, և որը իր գրածների 10 տոկոսին համարժեք չափով չապրեց:
 
Եվ այժմ մենք կանգնած ենք նոր իտերացիաների շեմին, երբ հեղափոխության առաջին ալիքից հետո սկսվելու է դաժան պայքար թիմի մեջ, թիմի համար և թիմի շուրջ, և նոր մարդիկ են ի հայտ գալու, հները դուրս են մղվելու, և այդպես մի քանի փուլով մինչև իրավիճակի կայունացում՝ երբ իշխանության սոցիալ-քաղաքական հենքը ու կառավարող թիմը կգան բալանսի, համապատասխանության:
Ինչպիսին է՞ լինելու այդ բալանսը, և ինքանով է կառավարող մարմինը ըստ իր պատկերացումների շտկելու երկրի սոցիալ-տնտեսական ու քաղաքական կառուցվածը, և արդյոք այդ կառավարող մարմինը ունի՞ այդ պատմական ժամանակը, և նաև ինչքանով է՞ արդեն իսկ առկա սոցիալ-տնտեսական-քաղաքական համակարգը ուղղելու կառավարող մարմնին արդեն իր պատկերացումներին համաձայն:
 
ՈՒկրաինական հեղափոխության մասին մի դիպուկ արտահայտություն կար. «Միլիոնատերների ապստամբություն ընդեմ միլիարդատերերի»: Մեզանում նույն գործընթացն է ապարատի ակտիվ մասնակցությամբ, և ելքը բնավ կանխորոշված չէ:
«Հեղափոխություն-Սերժ Սարգսյանը և կո» կոմպրոմիսը կայացած է, իսկ հեղափոխություն ու այդ կոմպրոմիսից դուրս ուժեր համաձայնությունը՝ ոչ: Իհարկե, չի նշանակում, որ այդպես էլ կմնա, իրադարձությունները կարող են զարգանալ հյուրաքանչյուր ուղղությամբ, կարան և գումարվեն նոր ուժեր, և կարան դուրս մղվեն նաև արդեն իսկ կառավարության մեջի ուժեր: Ոչինչ կանխորոշված չէ, բացարձակապես:
Մեր գործողություններից է կախված հետագա ընթացքը, ինչպես ենք մենք փակելու մեր պատմության այս էջը, դադարեցնելու ենք իշխանության և ռեսուրսների համար քաղաքացիական պատերազմը, և ինչպես ենք լեգիտիմացնելու իշխող խավի հարստությունը և այդ խավի կազմը:
 
Մենք շանս ունենք ստեղծելու մի քաղաքական ավանդույթ, երբ երկրի նախկին ղեկավարները փախած չեն, նստած չեն:
Կարելի է նստացնել բոլոր-բոլորին: Կլինի ուրիշ ավանդույթ. «օրենքին մեռնեմ»:
էլի նորմալ ավանդույթ է: Բայց այդ դեպքում բոլորին էլ պիտի նստացնենք, ոչ թե ամենաչսիրածին՝ օրենքի բացառիկ գերակայության սկզբուքնին համաձայն:
Մյուս դեպքում մենք ստեղծում ենք մեխանիզմ, որով բանակցությունների ու համաձայնության, երկխոսության միջոցով ենք հարցերը լուծում, ոչ թե զրոյական գումարով՝ կամ-կամ: 
 
Քաղաքական ավանդույթ, թե՞ իրավական:
Ես առաջինի կողմնակիցն եմ: Չեմ հակադրում քաղաքականը իրավականին, բայց տվյալ դեպքում գործելու է մեկ պրեցեդենտը:
Երկու սկզբունքն էլ լավն են: Ընտրության հարց է: Քաղաքականապես և բարոյապես ես երկու տարբերակն էլ կընդունեմ: Գոյաբանական իմաստով բանակցային, կոմպրոմիսային տարբերակը ավելի նախընտրելի է, ճանապարհ է բացում ընտրություններով իշխանության փոխանցման համար ու ներկա տեսանելի իրավիճակում մենք գնում են հենց այդ տարբերակով:
Բայց որպեսզի այդ կոմպրոմիսային տարբերակը իրապես հաջողի, չվերածվի ռեվանշի՝ անհրաժեշտ է հակակշռել փողը՝ կադրերով, կոռույցները՝ գիտակից զանգվածներով, պաշտոնները՝ քաղաքական անդադար աշխատանքով, իսկ հրճվածքը՝ հստակ քաղաքական կուրսով: Հակառակ դեպքում կոմպրոմիսը վերածվելու է պարտության:
Անհրաժեշտ է ընդլայնել հանրային կոմպրոմիսի մասնակիցների ցանկը, կազմը, ընդգրկել այլ խմբեր, որպես հին համակարգին զսպող հակակշիռ:
Եթե ընտրված լիներ արագ և ցնցումային փոփոխությունների տարբերակը, որի դեպքում հին համակարգը արագ ջաղջախվում է, թշնամին վերանում է՝ լայն քաղաքական թիմի կարիք չէր լինի: Բայց եթե դեպքերի ընթացքը ենթադրում է դանդաղ, բազմափուլ դիրքային պայքար, երբ փոփոխությունների արդյունքը մարդիկ զգալու են տարիներ ի վեր, երբ հիասթափությունը ավելի արագ է աճելու, քան փոփոխությունների պտուղները, ապա այդ դեպքում լայն թիմի կարիքը դառնում է անայլընտրանք:
Եթե սերն ու բարությունը նախորդ համակարգի հետ փակում է երկխոսությունը այլ ուժերի հետ, սահմանափակում է թիմը նեղ շրջանակով, ապա հին համակարգի օգնությամբ կարելի է շատ երկար պահել իշխանությունը, բայց հեղափոխությունը՝ ոչ:
Այս գործընթացներից է կախված՝ հերթական իտերացիայից հետո կունենանք նոր Ֆրանկո, որը տարավ Իսպանիան դեպի բռնապետություն ու լճացում, և իր արածից ոսկոռների վրա կանգնեցված ձևական արձանը մնաց, թե մենք կունենաք մեր հայկական տարբերակը, երբ համաձայնությունը կարմատավորի կայուն, անցնում և փուլային զարգացումը:
Հայկ Բալանյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր