Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.          Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի       «Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ    

10 նոյ 2018 15:44

Ասեք անկեղծորեն` փող չկա, սնանկ ենք, սրան, նրան ձեռք տալ չենք կարողանում

Ն․Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ բիզնեսը պիտի քաղաքականությամբ չզբաղվի։
Իրո՞ք։
Էդ որտեղ է՞ նման բան եղել ու հնարավոր։ Կամ ինչ իրավունքով է՞ մի սոցիալական խավին զրկում քաղաքականության մեջ իր շահերը ներկայացնելու իրավունքից։
 
Մի հետևություն․ անձամբ մի մտեք, այլ մտեք կուսակցություններ, ֆինանսավորեք և այդպես իրականցրեք ձեր իրավունքը։
 
Վատ բան չի, եթե մոռանում ենք իրողությունը. գերհարուստների ու գերխոշորների դոմինանտ դերը Հայաստանի տնտեսության և հետևաբար մնացած ոլորտների մեջ։ Ի վերջո 2018թ ապրիլ-մայիսյան իրադարձությունները բնակչության 80 տոկոսի ապստամբությունն էր փողի 80 տոկոսի դեմ։
Եվ եթե այդ իրողությունը՝ գերխոշոր կապիտալի գերիշխանությունը պահպանվի թեկուզ միջնորդավորված` ոչ անձնավորված, քողարկված ձևով, ապա կփոխվի այդ խավի իշխանության ձևը, իսկ իրավիճակ չի փոխվի, իսկ հեղափոխությունը կմնա անավարտ և հետևաբար կպարտվի։
 
Խնդիրը բիզնեսի մասնակցության մեջ չէ։ Բիզնեսը, ինչպես յուրաքանչյուր սոցիալ-տնտեսական խումբ կարող է և պարտավոր է ներկայացնել իր շահերը, ու մասնակցել քաղաքականությանը ու ազգային պետության կառավարմանը։
Խնդիրը գերհարուստների, փողի 80 տոկոսին զսպող, հակակշռող սոցիալ-քաղաքական ներքին մեխանիզմի բացակայության մեջ է։
Ոչ թե տապակ մակերեսային օրենսդրա-բյուրոկրատական ձևերի, այլ հենց հանրության մեջ առկա ուժերի, որոնց հանրային պահանջով ստեղծվում է օրենսդրություն, հետապնդվում է քաղաքականության, և որը և հանդիսանում է հակա-օլիգարխիկ, հակա-մենաշնորհային քաղաքականության անդառնալիության և շարունակականության սոցիալ-քաղաքական բազան, հենարանը։ 
Ինստիտուները առանց հստակ տեր-պատվիրատու սացիալական բազայի լոկ ձևական սիմուլյակրներ են, պարոնայք ինստիտուցիոնալիստներ։ Վերջին տասնամյակները պիտի որ այդ փաստը ապացուցած լինեին, հերիք չէ՞ր։ Ամեն ինչը ստեղծված էր, ու ոչինչը չէր աշխատում ինչպես պետք է։
 
Այս հարցադրումը, հանրային դիսկուրում բարեհաջող ձևով տապալվել է։
Փոխարենը մենք ունենք պոպուլիստական ձևերով իրականացվող և սոցիալ-քաղաքական խմբերի փոփոխություն չդնող, այսինք իրավիճակ չփոխող քաղաքականություն։ Ենթադրում եմ, որ իշխանությունը հույս ունի, որ դանդաղ, տարիների ընթացքում կիրականացվեն հակամենաշնորհային ռեֆորմներ, նոր բան ներքևից կստեղծվի ու խոշոր կապիտալին զսպող մեխանիզմները կկայանան։ Չունենք դուք/մենք այդ ժամանակը, Վրաստանը ձեզ օրինակ։
 
Նաև ունենք աջեր, որոնք բիզնեսի սրբություն ասելով՝ օլիգարխիայի պահպանումը փաստացի նույնացնում են լիբերալիզմի հետ, մոռանալով, որ խոշոր կապիտալը ազատականության թիվ մեկ թշնամին է։
Մեր գաղափարական աջերը դոկտրինյոր են ու չնայած հիմնականում միջին խավի մարդիկ են և վարձու աշխատող՝ ատում են ձախերին գաղափարական պատճառներով ավելի շատ, քան հասկանում են լիբերալիզմին սպառնող իրական վտանգը մեզանում։ 
Լիբերալիզմի բազան միջին դասակարգն է, ոչ թե փողը կամ փողատերերը, կամ առավելևս խոշոր կապիտալը, ու մեր երկրի պարագայում քաղաքական բարեփոխման խնդիրը՝ ձախ խնդիր է։ Այդպես է ստացվել, ոչ թե այն պատճառով որ ես ձախ եմ, կամ աջ։
 
Ձախերն էլ հիմնականում դիսկուրսա-նարատիվային սալոնային խոսակցությունների մեջ թաղված, կամ էլ գեյ-լեսբի-թուրք եղբայրություն են խաղում, ու լուրջ բանավեճերից դուրս են, իրենք իրենց օրակարգով են, այս աշխարհից չեն։
 
Արդյունքում ունենք այն ինչ ունենք։ Իշխանություն, որը եկել է ձախ կարգախոսներով, բայց իրականացնում է աջ քաղաքականություն, և որը չի համարձակվում կոշտ կիռարել սեփական որոշումը աջ ղեկերի մասին, որ վարկանիշը պահպանի։ Բայց քանի որ երկիրը սնանկ է, սոցիալական հարցերը չի կարող լուծել ու խնդիր ունի բարիշելու խոշոր կապիտալի հետ թե ներսում, թե դրսում՝ սոցիալ-տնտեսական բարեփոխումների փոխարեն արհեստական աջ-ձախ, աշխատող-չաշխատող բանավեճ է սադրել, լուրջ ու անկեղծ խոսակցություն նախաձեռնելու փոխարեն։
 
Ասեք անկեղծորեն․ փող չկա, սնանկ ենք։ Սրան, նրան ձեռք տալ չենք կարողանում։ Պիտի համբերենք, բայց անելու ենք սա-սա-սա։ 
Ստանձնեք թվային պարտավորություններ սոցիալ-քաղաքական կառուցվածքի փոփոխության հարցում։ Որ այս թվին միջին խավը էսքան պիտի լինի, աղքատությունը պիտի նվազի էսքան, տեսակարար կշիռը միջին և փոքր բիզնեսում պիտի լինի էսքան, իսկ 5 տարի հետո էսքան։ Դրա համար անելու ենք սա-սա-սա։
Կամ էլ կրկին «աշխատող տղերքը»՝ խոշոր կապիտալը առնելու է աղքատ բնակչությանը ու վերադարձնելու է քաղաքական իշխանությունը։
Հայկ Բալանյան 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր