Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Տեսանյութ.Սկսվել է Լեռնայի Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը       Սամվել Վարդանյանի փաստաբանների հաղորդումը մանրամասներով կուղարկենք միջազգային կառույցներին    

26 մայիս 2018 21:00

Լոլիկի թանձրուկն օգտակար է աղիների համար․ մասնագետներ

Լոլիկի թանձրուկն օգտակար է աղիների համար․ մասնագետներԼոլիկի թանձրուկն օգտակար է առողջության համար ու օգնում է լավացնել աղիների միկրոֆլորան։ Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Journal of Nutrition ամսագրում։
Որոշ սննդամթերքներ օգտակար են աղիների համար՝ օրինակ պրոբիոտիկային մթերքները (յոգուրտի որոշ տեսակներ, կեֆիր, մածուն) նպաստում են աղիներում օգտակար բակտերիաների քանակի ավելացմանը, ինչը ազդում է առողջության ընդհանուր վիճակի վրա։

Վալենսիայի Պոլիտեխնիկական համալսարանի աշխատակիցները որոշել են պարզել, թե ինչպես են աղիքային բակտերիաները փոխգործակցում հակաօքսիդանտների հետ։ Մասնավորապես, նրանց հետաքրքրում էր, թե ինչպես է լոլիկի թանձրուկը, որը հարուստ է հակաօքսիդանտներով, ազդում աղիների միկրոֆլորայի վրա։
Լոլիկի մեջ պարունակում լիկոպին՝ հակաօքսիդանտային հատկություններով պիգմենտ, որը պաշտպանում է բջիջները վնասումից։ Բացի դրանից, նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ լոլիկն ունի պրոբիոտիկային հատկանիշներ, այսինքն կարող է բարձրացնել աղիներում օգտակար բակտերիաների ակտիվությունը։

Լաբորատոր փորձերի ընթացքում հետազոտողները ուսումնասիրել են Lactobacillus reuteri օգտակար բակտերիաների փոխգործակցությունը լոլիկի թանձրուկում պարունակվող հակաօքսիդանտների հետ։ Թանձրուկը պատրաստում էին հում կամ տապակած տանձաձեւ լոլիկներից, որոնց մեջ ամենաշատ լիկոպինն է պարունակվում։ Մասնագետները հայտնաբերել են, որ մարսողության ընթացքում հակաօքսիդանտների մակարդակը նվազում էր։ Բացի դրանից Lactobacillus reuteri բակտերիաները խոչընդոտել են արյունատար համակարգի մեջ որոշ հակաօքսիդանտների ներթափանցմանը։

Սակայն հետազոտողները նաեւ պարզել են, որ լոլիկի թանձրուկի մեջ պարունակվող հակաօքսիդանտները ուժեղացնում էին Lactobacillus reuteri –ի դրական էֆեկտը, ընդ որում տապակած լոլիկից պատրաստված թանձրուկն ավելի արդյունավետ էր , քան հում լոլիկից պատրաստվածը։Հետազոտողների խոսքով՝ պատրաստման ընթացքում լիկոպինը փոխվում էր, ինչը նպաստում էր հակաօքսիդանտի ամբողջականության պահպանմանը։ Դրա շնորհիվ ավելի շատ լիկոպին էր ներծծվում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր