Տեսանյութ.Համեմատեք հայկական ու ադրբեջանական բանակները. Իրանը չի տա հայերին այդ օգնությունը, իր ուժերը ՀՀ տարածք հենց այնպես չի մտցնի          Ի՞նչ է կատարվում Կիրանցում. ոստիկաններն են շրջում, հսկում մարդկանց տեղաշարժը, անգամ երեխաներին դպրոց չեն ուղարկում. հանված վրաններ       Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ․․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասին    

29 մայիս 2018 16:00

Էջմիածինը` քրեական հեղափոխության շեմին. Դոն Պիպոն` փրկի՞չ

Էջմիածինը` քրեական հեղափոխության շեմին. Դոն Պիպոն` փրկի՞չ1in.am գրում է, որ Թավշյա հեղափոխության հաղթանակից հետո օրակարգային է դարձել տեղական մակարդակում ֆեոդալներից, նրանց կեղեքումներից ազատվելու հրամայականը: Երբ երկրում այլևս չկա քրեաօլիգարխիայի բուրգը, մարդիկ, բնականաբար, ուզում են օր առաջ իրենց քաղաքը, մարզը ազատագրված տեսնել արատավոր համակարգի խորհրդանիշներից, որոնցից շատերը անցած տարիներին մարդկանց գուցե ավելի շատ են զզվեցրել, ստորացրել, քան նրանց երևանյան հովանավորները:
Այս հարթության վրա սկզբունքային, ինստիտուցիոնալ լուծումը, իհարկե, այն է, որ տեղական մակարդակում նույնպես կոտրվի ղեկավարների անփոխարինելիության արատավոր մոդելը, որովհետև ընտրական ինստիտուտների լիակատար փոշիացումը հանգեցրել է նրան, որ տեղական իշխանությունները դարձել են կլանային, հանցագործ խմբերի, կրիմինալի պատանդը:
Իհարկե, մինչև խնդրին ինստիտուցիոնալ լուծում տալը անհրաժեշտ է կառավարության ուղղակի կամ անուղղակի միջամտությունը բոլոր այն մարզերում, քաղաքներում, որտեղ նոր իրողությունների և հին համակարգի բախումը կարող է հանգեցնել արյունահեղության կամ առնվազն` քաոսի:
Էջմիածինն այս իմաստով Հայաստանի պրոբլեմատիկ քաղաքներից մեկն է, որովհետև բարձր իշխանության կողմից, այսպես ասած, դուրս է գրվել երկրապահ գեներալների վրա, ովքեր տարիներ շարունակ քաղաքը վերածել են պոլիգոնի` մարդկանց զրկելով տարրական ազատություններից: Ի դեպ, այս պարագայում գործ ունենք ավելի խորքային պրոբլեմի հետ, որը հետևանք է նրա, որ արցախյան առաջին պատերազմի ավարտից հետո իշխանությունները չկարողացան կամ չուզեցին մշակել կամավորներին քաղաքացիական կյանք վերադարձնելու արդյունավետ մեխանիզմներ` հայտնի հրամանատարներին թույլ տալով վերցնել այնքան, ինչքան կարող են:
Նման անհեռատես քաղաքականության հետևանքը եղավ այն, որ պատերազմի հերոս հրամանատարները դարձան քրեաօլիգարխիայի մաս` իրենց արտոնություններով, բիզնեսներով, ազդեցության գոտիներով:
Էջմիածնի խնդիրը լուծել պետք է, սակայն դա պետք է տեղի ունենա բացառապես օրինական ճանապարհով` քաղաքական գործիքակազմի միջոցով:
Ցավալին այն է, որ այսօր այդ քաղաքում հայտնվել են կրիմինալ «առաքյալներ», ովքեր հավակնում են Էջմիածինն ազատագրել գեներալ Մանվելի լծից: Ողբերգությունն այն է, որ, մեղմ ասած, կրիմինալ հակումներ ունեցող նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը` հայտնի Ճոյտը և Հայաստան վերադարձած, հանցաշխարհի ներկայացուցիչ Դոն Պիպոն (Արթուր Ասատրյան) խոսում են թավշյա հեղափոխության անունից: Քաղաքական աննախադեպ գործընթացն ուղղված էր օլիգարխիայի և կրիմինալի դեմ և, եթե դրա արդյունքում լուսանցքում պետք է հայտնվի էջմիածինցի գեներալների «բանակը», ապա Դոն Պիպոյի տեղը, հաստատ, բանտն է:
Երբ թավշյա հեղափոխությունը Հայաստանից սրբում-տանում է օլիգարխիային ու կրիմինալին, անկարելի է տեսնել, թե ինչպես է «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորվում Դոն Պիպոն` իր հանցագործ կերպարը քողարկելով Էջմիածինն «ազատագրելու» մասին հայտարարություններով:
Թավշյա հեղափոխությունը չի կարող ունենալ քրեական բաղադրիչ, նույնիսկ` մարտավարական նկատառումներով: Սա աններելի է և կարծում ենք` Հայաստանի նոր իշխանությունը պետք է հստակ ուղերձ հասցեագրի հասարակությանը, որ ինքը որևէ պարագայում դոնպիպոների անհրաժեշտությունն ունենալ չի կարող: Երկիրը չունի նման տեսակի, արյունոտ ու կեղտոտ փողերի անհրաժեշտություն:
Դոնպիպոներն ու ռոբսոնները Կարեն Կարապետյանի հետ «ներմուծված» «11-րդ բանակն» են` խորհրդանշելով ռուսական վասալության քրեական բաղադրիչը:
Էջմիածինը մեր հոգևոր կենտրոնն է, որը ձերբազատված պետք է լինի` ինչպես Երկրապահի գեներալիտետի «բեսպրեդելից», այնպես էլ քրեական խաժամուժի խրախճանքից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր