Տեսանյութ.Ինչպես է կարմիրբերետավորը հրում և գցում օպերատորին          Տեսանյութ.Ոստիկանները փողոցից հավաքում են չորացած խոտը, որով քաղաքացիները փակել էին Կոմիտասի պողոտան       Տեսանյութ.Ցուցարարին բերման ենթարկելու համար իրար հեծնող բեռետ տեսա՞ծ կայիք.Ռուբեն Մխիթարյան    

24 հուլ 2018 12:02

Ե՛վ Ռուսաստանում, և՛ Հայաստանում կան լուրջ փորձա­գետներ և շոումեններ՝ սադրիչներ

Ե՛վ Ռուսաստանում, և՛ Հայաստանում կան լուրջ փորձա­գետներ և շոումեններ՝ սադրիչներՀայ-ռուսական հարաբերություն­ներում առկա խնդիրների, դրանց լուծման հնարավորությունների, Ռու­սաստանում ու ՀՀ-ում երկկողմ հա­րաբերությունների վերաբերյալ հանրային կարծիք ձևավորելու նր­բությունների մասին ՀԺ-ի հետ հար­ցազրույցում իր մոտեցումները ներ­կայացրեց «МГИМО քոնսալթինգ եվրասիական ռազմավարություն­ներ», «Վալդայ» ակումբի ծրագրա­յին տնօրեն, ռուսաստանցի քաղա­քագետ Անդրեյ Սուշենցովը:
Պարոն Սուշենցով, ինչո՞ւ են հայ-ռուսական հարաբերություննե­րում ավելի հաճախակի «ջրի երես» դուրս գալիս խնդրահարույց թեմա­ներ: Սրանք զուտ քաղաքական շա­հարկումնե՞ր են, թե՞ երկկողմ հա­րաբերություններում առկա են լուրջ խնդիրներ:
Կարծում եմ, այստեղ կան թե շահարկումներ, թե իրական մտա­հոգություններ... Որոշակի միջադեպեր կամ հայտարարություններ ճիշտ չեն ընկալվում դառնալով փո­խադարձ քննադատության պատճառ: Բանն այն է, որ երկու պետու­թյունները թեպետ դաշնակիցներ են և ունեն միմյանց համար շատ մեծ նշանակություն, սակայն որա­կավորված փորձագետների պա­կաս կա: Օրինակ Հայաստանում չկան Ռուսաստանի հարցերով մաս­նագիտացած փորձագետներ: Նրանց տեղը մեդիա դաշտում հա­ճախ զբաղեցնում են մարդիկ, որոնք շահարկումներ են անում և ՌԴ-ի մասին մտածում են կարծրատիպերով, միֆերով ու լեգենդներով: Նրանք չգիտեն իրականում ինչպի­սի քաղաքական հարաբերություն­ներ են Ռուսաստանում, ինչպես են այնտեղ որոշումներն ընդունվում և այլն: Սակայն այդ մարդկանց հայ­տարարությունները որևէ կապ չու­նեն երկկողմ իրական քաղաքա­կան հարաբերությունների հետ: Այդ հարաբերություններում կան գոր­ծոններ, որոնք հայ֊ռուսական կա­պերը շատ հաստատուն են դարձ­նում չնայած այն հանգամանքին, թե ՀՀ-ում ով է եկել իշխանության:
Մի քանի օր առաջ Շիրակի Փանիկ գյուղում ՈԴ ռազմաբազայի զինծառայողների կրակոցների մի­ջադեպը մեծ աղմուկ բարձրացրեց ՀՀ-ում: Վարչապետ Փաշինյանն այն հայտարարեց որպես սադ­րանք՝ ուղղված հայ-ռուսական հա­րաբերությունների դեմ: Ռուսաստանցի որոշակի փորձագետներ Փաշինյանի հայտարարությանը սվիններով ընդունեցին նշելով, որ սադրանք է ՀՀ-ի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գորավարժություններին:
Գիտեք, փորձագետները հա­ճախ անպատասխանատու մար­դիկ են, քանի որ պետական դիրքո­րոշում չեն հայտնում և լուրջ պարտավորություններ չունեն: Տվյալ հայտարարություններին ես մեծ նշանակություն չէի տա, քանի որ Ռուսաստանի ղեկավարությունը շատ նորմալ է նայում Հայաստանի արտաքին քաղաքական դիվերսիֆիկացիայի փորձերին: Ռուսաս­տանում հասկանում են ինչպիսի գեոտնտեսական վիճակում է գտն­վում Հայաստանը՝ երկու կողմից բլո­կադա, ՌԴ-ի հետ սահմանի բացա­կայություն, ԼՂ հակամարտություն և այլն: Այս իրավիճակում նորմալ է, որ Հայաստանը նոր ուղղություններ ու իր համար ռեսուրսների հավելյալ աղբյուրներ է փնտրում: ՀՀ իշխանու­թյունները ևս ռեալիստ են և հաս­կանում են, որ ԵԱՀԿ ԱԽ համանախագահներից ԼՂ հակամարտու­թյան էսկալացիայով առավել քիչ հետաքրքրված է Ռուսաստանը: Սա բնական է, քանի որ այս հակամար­տությունն աշխարհագրորեն մեզ շատ մոտ է և միանգամից սպառնալիքներ կստեղծի Ռուսաստանի ներքին անվտանգության համար:
Ռուսաստանը շատ զուսպ ար­ձագանքեց Հայաստանում տեղի ու­նեցած հեղափոխական գործըն­թացներին, որը բավականին տա­րօրինակ էր: Ինչո՞ւ։
Ռուսաստանում լավ են հասկանում, որ Հայաստանը չունի ՆԱՏՕ-ական օրակարգ: Բացի այդ Հայաս­տանում դեռևս անցումային կառա­վարություն է և մեծ սպասելիքներ չկան արտաքին քաղաքականության տեսանկյունից: Ռուսաստանը հետաքրքրված հետևում է, թե ինչ է տեղի ունենում ՀՀ-ում և Մոսկվան շահագրգռված է, որ ամեն ինչ անց­նի սահմանադրական ճանապարհով: Մոսկվան համագործակցելու է ՀՀ-ում իշխանության եկած յուրաքանչյուր քաղաքական ուժի կամ կառավարության հետ:
ՌԴ-ում փորձագիտական ո՞ր կառույցներին ու փորձագետներին է պետք լուրջ ընդունել, իսկ որոնց՝ ոչ:
Այս հարցը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ՀՀ-ում բացակա­յում են Ռուսաստանի վերաբերյալ որակյալ փորձագիտական վերլու­ծությունները: Եթե դրանք լինեին և իրենց արժանի տեղն ունենային մեդիայում, ապա Դուգինի կամ մյուս փորձագետ կոչվածների հայ­տարարությունները լուրջ չէին ըն­կալվի: ՀՀ-ում ևս ՌԴ վերաբերյալ բավականին ոչ ադեկվատ կար­ծիքներ են հնչում, անգամ առ այն, որ ՌԴ-ն սպառնալիք է ՀՀ անվտան­գության համար։ Այս կարծիքները նկատելի են, սակայն դրանց մեծ ուշադրություն չի դարձվում, քանի որ լավ հասկանում են, որ երկու պե­տություններում կան լուրջ փորձա­գետներ և շոումեններ։ Շոումենները նրա համար են, որ անեն աղմ­կահարույց հայտարարություններ, դա իրենց հացն է, նրանք այդպես փող են աշխատում: Իսկ եթե ուզում եք լուրջ փորձագետների անուններ լսել, որոնց պետք է իսկապես լուրջ ընդունել, ապա դրանք են ՝ Սերգեյ Մարկեդոնովը, Նիկոլայ Սիլաևը, Ֆյոդոր Լուկյանովը, Վլադիմիր Դեգուևը և այլն: Նրանց կողքին կան էմոցիոնալ, սադրիչ մարդիկ, որոնք երբեմն մեկնաբանոթյուններ են անում անգամ ստրեսային իրավիճակներում:
Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր