Կենդանակերպի նշաններ, որոնք պատրաստ են սիրել ամբողջ կյանքում          Մարտի 20-22-ը սպասվում է G2 կատեգորիայի գեոմագնիսական փոթորիկ.արձանագրվել է արեգակի բռնկում       ՆԱՏՕ - ն և Ադրբեջանը համագործակցության նոր փաստաթուղթ են պատրաստում    

28 սեպ 2019 12:30

Հնարավո՞ր է անզեն աչքով հասկանալ, թե որ խալն է չարորակ, իսկ որը՝ ոչ.կարելի՞ է արդյոք նորագոյացությունները հեռացնել

 Հնարավո՞ր է անզեն աչքով հասկանալ, թե որ խալն է չարորակ, իսկ որը՝ ոչ:

 Միայն մասնագետի մասնագիտական աչքը կարող է տարբերել, ընդ որում՝ ոչ միշտ: Խալի ո՛չ չափսը, ո՛չ գույնը դեռ չեն խոսում նրա որակական հատկանիշների մասին: Նրանք բավականին տևական ժամանակում են փոխակերպվում չարորակի: Եթե հետևողական լինել և խալի որևէ փոփոխության դեպքում բժշկի դիմել, ապա հնարավոր կլինի խուսափել շատ բարդություններից: Խալի փոխակերպման փուլերը պետք է վերահսկվեն, որպեսզի անհրաժեշտության դեպքում քայլեր ձեռնարկվեն՝ խուսափելու չարորականալուց:
Մաշկի վրա խալերը (նեւուս), պապիլոմաները, ֆիբրոմաները, հեմանգիոմաները եւ այլ բարորակ նորագոյացություններ մարդկանց անհարմարություն են պատճառում, դրանք ոչ միայն փչացնում են արտաքինը, այլ նաեւ հաճախ անհաջող դիրքի պատճառով խանգարում են ամենօրյա կյանքում: Ժամանակակից բժշկությունն առաջարկում է այդ նորագոյացությունների բազմաթիվ միջոցներ: Դրանցից ամենահայտնին եւ արդյունավետը բարձր հաճախականությամբ ռադիոալիքային սարքավորման միջոցով հեռացումն է: 
«Աստղիկ» ԲԿ-ում ռադիոալիքային հեռացում անցկացնում է մաշկաբան Կարեն Հովսեփյանը: Նա տարիներ շարունակ աշխատել է Մոսկվայում, սակայն վերջերս որոշել է Հայաստան վերադառնալ եւ այստեղ կիրառել իր գիտելիքներն ու  փորձը:
Նորագոյացությունների ռադիոալիքային հեռացման առաջին եւ գլխավոր առավելությունը էսթետիկ արդյունքն է: Բացի այդ, առողջ հյուսվածքները չեն վնասվում, չեն դեֆորմացվում, իսկ դրանց կրկին առաջացումը պրակտիկորեն զրոյական է:

Հեռացված հյուսվածքնեը եւս չեն վնասվում, եւ դրանք կարելի է առանց որեւէ խնդրի ուղարկել հիստոլոգիական հետազոտության:
Այդ մեթոդի օգնությամբ, ինչպես նշեց մասնագետը, կարելի է հեռացնել ինչպես փոքր տարրերը, այնպես էլ 1-2 սմ գոյացությունները:
«Աստղիկ» ԲԿ-ում բարորակ նորագոյացությունների ռադիոալիքային հեռացում իրականացվում է Ellman International «սուրգիտրոն» սարքավորման միջոցով: Պրոցեդուրան անցկացվում է տեղային անզգայացմամբ եւ տեւում է մի քանի րոպե: Յուրաքանչյուր փոքր պապիլոմայի հեռացման համար, մասնագետի խոսքով, պահանջվում է մոտ 20-30 վայրկյան, իսկ խոշոր նորագոյացությունների հեռացման համար՝ 3-4 րոպե:
Պրոցեդուրայից հետո նորագոյացության տեղում ձեւավորվում է ոչ մեծ կեղեւ, սպիներ եւ հետքեր չեն մնում: Մի քանի ամիս անց կեղեւն անզեն աչքով անհնար է տեսնել:
Մեթոդի մեկ այլ առավելություն է այն, որ դրանից հետո արնահոսություն չի լինում, բացի այդ, առանձնահատուկ խնամք չի պահանջվում: Մշակված տեղում ասեպտիկ վիրակապ է դրվում, եւ պացիենտը տուն է վերադառնում: Մի քանի օրվա ընթացքում նա մշակում է վերքը, հիվանդանոց կրկին այցելելու եւ կրկին վիրակապ դնելու անհրաժեշտություն եւս չկա:  
Հակացուցումները շատ չեն. առաջին հերթին, պրոցեդուրան հակացուցված է շաքարային դիաբետի դեկոմպենսացիայի դեպքում, սակայն եթե պացիենտը հաջողությամբ պահպանում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, ապա մասնագետի հետ խորհրդակցությունից հետո կարող է պրոցեդուրա անցնել:
Որոշ դեպքերում պրոցեդուրան կարող է հակացուցված լինել նաեւ օրգանիզմում կարդիոխթանիչներ ունեցող պացիենտների համար: Տվյալ դեպքում պացիենտը պետք է խորհրդակցի մասնագետի հետ, որպեսզի վերջինս կարողանա որոշում կայացնել՝ հետագա գործողությունների համար:
  

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր