Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի    

23 օգոս 2018 12:56

Եթե պարզենք, որ գոյություն ունի ջրային մաֆիա, շատ արագ կապիտուլյացիայի կենթարկենք․ վարչապետ

Եթե պարզենք, որ գոյություն ունի ջրային մաֆիա, շատ արագ կապիտուլյացիայի կենթարկենք․ վարչապետԿառավարության օգոտսոսի 23-ի նիստին քննարկվեց Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին հավանություն տալու մասին որոշման նախագիծը։ Վարչապետ նիկոլ Փաշինյանը նշեց, որ  կառավարությունն արդեն մեկուկես ամիս մի քանի անգամ տարբեր ֆորմատներով  քննարկել է ոռոգման համակարգում ստեղծված վիճակը։
«Մենք քաղաքական դիրքորոշում ունեինք ամեն ինչ անել, որ Սևանա լճից հավելյալ ջրառ իրականացնելու անհրաժեշտություն չառաջանա։ Շատ բուռն քննարկումներ եղան, որոնց արդյունքում մեզ համար ակնհայտ դարձավ, որ կա որոշակի ռիսկ, որ մենք կարող ենք գյուղատնտեսության համար բավական բարդ ու փակուղային իրավիճակ ստեղծել»։
Կառավարությունը որոշեց 2018-ին Սևանա լճից ջրի բացթողման տարեկան առավելագույն քանակ սահմանել մինչև 210 միլիոն խորանարդ մետր ջուրը, հավելյալ ջրառը լինելու է մինչև 40 միլիոն խմ։
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ հավելյալ լուծումներից արդեն արտաբյուջետային 1,6 միլիարդ դրամ ունեն, և առաջարկեց դրանք ուղղել ջրառի նվազեցմանն ուղղված միջոցառումներին:
Նա ընդգծեց՝ ոռոգման համակարգում պետք է լինեն լրջագույն լուծումներ:
«Պետք է հասկանանք, թե ինչքանով է իրականությանը համապատասխանում, ինչպես մամուլն է շրջանառում, ՀՀ-ում «ջրային մաֆիայի» գոյությունը և, եթե այդպես է՝ միանշանակ է, որ այդ «ջրային մաֆիան» պետք է շատ արագ կապիտուլյացիայի ենթարկվի», — ասաց Նիկոլ Փաշինյանը:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր