էս ամեն ինչից շատ վատ հոտ է գալիս.Քոչարյանի գործի քաղաքական երանգը կամ ՀՔԾ պետի ֆիասկոն
![էս ամեն ինչից շատ վատ հոտ է գալիս.Քոչարյանի գործի քաղաքական երանգը կամ ՀՔԾ պետի ֆիասկոն էս ամեն ինչից շատ վատ հոտ է գալիս.Քոչարյանի գործի քաղաքական երանգը կամ ՀՔԾ պետի ֆիասկոն](https://hayacq.com/uploads/posts/2018-09/medium/1536146265_561061-752x440.jpg)
Եվ ուրեմն, Ռոբերտ Քոչարյանին կանչում են հարցաքննության որպես վկա, հարցաքննությունից առաջ տեղում փոխում են կարգավիճակը և միանգամից մեղադրյալ են ներգրավվում Մարտի 1-ի գործի շրջանակներում` Սահմանադրական կարգը տապալելու հոդվածով, մի գիշերվա մեջ արագ-արագ դատավարություն են «կազմակերպում», կալանավորման սանկցիան ստանում են ու սկսվում է քարոզչական մի մեծ գրոհ էս թեմայի շուրջ:
Հանրության զգալի մասն իր քաղաքական հակակրանքը բավարարված է համարում (այդ թվում նաև ես): Մինչև ՀՔԾ պետի «աստղային ելույթը» ոչ ոք չէր կասկածում, որ գործի իրավական մասն ապահովված է և խիստ հիմնավոր: Համացանցում իշխանական պրոագանդայի գործիքներ դարձած մի քանի էլեկտրոնային ԶԼՄ-ներ սկսում են Քոչարյանին մեղադրել մարտի 1-ին տեղի ունեցած սպանությունների հրահանգը տալու, ընտրություններ կեղծելու և էլի բազմաթիվ հանցանքների մեջ այդպիսով բավականին մեծ սպասումներ առաջացնելով հանրության շրջանում: Սասուն Խաչատրյանը չբավարարվելով Հ1-ին տված հարցզրույցով, որը, մեղմ ասած, աբսուրդ էր, մի հարցազրույց էլ տալիս է քաղաքական իշխանությունների պրոպագանդիստական ամենահայտնի գործիք` Ազատություն ռադիոկայանին: Ազատության հարցազրույցում Սասուն Խաչատրյանն ավելի անհեթեթ մտքեր է երկնում, որից հետո ավելի պարզ է դառնում այն հանգամանքը, որ Քոչարյանին մեղադրելու իրավական հիմքերը խիստ կասկածելի են: Այս ամենը տեղի է ունենում Վերաքննիչ դատարանի նիստից առաջ, ինչն ուղղակիորեն ճնշում է դատարանի նկատմամբ: Վերաքննիչը Քոչարյանի կալանքը անթույլատրելի է համարում և վերացնում է այն իր վճռով` հիմքեր ստեղծելով քրեական հետապնդումն ընդհանրապես դադարեցնելու համար:
Դրանից հետո դատական իշխանություններին հանրահավաքից շատ բաց տեսքստով սպառնում է Նիկոլ Փաշինյանը («խելքներդ գլուխներդ հավաքեք»), իսկ Քոչարյանի ազատ արձակման համար մեղադրվում են բացառապես դատավորները: Ավելին Սասուն Խաչատրյանը իր հերթական անփառունակ հարցազրույցում տառացիորեն հայտարարում է, որ Քոչարյանին ազատ արձակած դատավոր Ազարյանը «ապօրինի որոշում է կայացրել»: Այս հայտարարությունից հետո տրամաբանությունը ենթադրում է, որ Ազարյանի նկատմամբ քրեական հետապնդում պետք է սկսվի, կամ գոնե համապատասխան մարմինը դիմի ԲԴԽ-ին, բայց դա էլ չի լինում և հերթական անգամ Սասուն Խաչատրյանի հայտարարությունը մնում է օդում կրակած փամփուշտի կարգավիճակում: Բայց Սասուն Խաչատրյանը վերոգրյալ աբսուրդներով չի սահմանափակվում և շարունակում է Քոչարյանի գործին քաղաքական երանգ տալը նաև հետագայում: Մասնավորապես, Սասունն ասում է, որ նախաքննության գաղտնիությունից ելնելով չի կարող հրապարակել գործի մանրամասները, բայց չի զլանում իրենց ձեռնտու մասերը բարձրաձայնել: Քոչարյանի պաշտպանական կողմն ասում է կարող եք հրապարակել գործի` Քոչարյանին վերաբերող հատվածը, ՀՔԾ պետն ասում է չենք կարող, բայց պետք եկած տեղը իր ուզածը հրապարակում է:
Հիմա էլ Քոչարյանի անձնագիրը տալ չտալու մասով է ՀՔԾ-ն անհասկանալի գործողություններ անում, իսկ Քոչարյանի փաստաբանական խումբը իրավական առումով դնում ու ջարդուփշուր է անում ՀՔԾ պետի կողմից արված հայտարարություններն ու բոլոր գործողությունները: Հիմա հարց է առաջանում. ՀՔԾ-ն ինադու ամեն ինչ անում է, որ հանրությունը գնալով համոզվի, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործն ամբողջությամբ քաղաքական վրեժխնդրություն է՞, թե՞ ՀՔԾ-ն կարծում է, որ բացառապես հանրային հակակրանքի վրա հենվելով կարողանալու է Ռոբերտ Քոչարյանին դատապարտել բարոյական հարթության մեջ, իսկ վերջում Ավարայրի ճակատամարտին հղում անելով խոսի բարոյական հաղթանակի մասին: Լուրջ էս ամեն ինչից շատ վատ հոտ է գալիս ու հուզականության շղարշի անցնելուց հետո Սասուն Խաչատրյանին շատ դաժան օրեր են սպասովում: