Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

29 սեպ 2018 14:58

Մերժվածները համախմբվում են. «Հակահեղափոխությունը» սկսեց

Մերժվածները համախմբվում են. «Հակահեղափոխությունը» սկսեցՎերջին օրերին քաղաքական-մեդիա-փորձագիտական շրջանակներում աշխույժ արշավ է սկսել խորհրդարանի արտահերթ ընտրությունների դեմ: Դրան ներգրավվել են նաեւ նոր իշխանության «կոալիցիոն» գործընկերները՝ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, որոնք մինչ Երեւանի ավագանու ընտրությունը կողմ էին արտահայտվում արտահերթ ընտրությանը:
Ընդ որում, բոլորի փաստարկներն ու հիմնավորումները նույնն են՝ կուսակցությունները պատրաստ չեն եւ ժամանակ է պետք վերակազմավորվելու համար, կստանանք միահեծան Ազգային ժողով եւ այլն: Տպավորություն կա, որ այս ամենն ուղղորվում է մի կենտրոնից, այլապես կմտածեին ավելի իրավիճակին համարժեք փաստարկներ:

ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն տրտնջում են, որ նոր կառավարությունն իրենց հետ լավ չի վարվում, փորձելով ամեն կերպ ընդգծել իրենց կարեւորությունը: Միեւնույն ժամանակ, նրանք ակնարկներ են անում, որ կմիանան Ռոբերտ Քոչարյանին, եթե նոր իշխանությունն իրենց հետ պայմանավորվածության չգա:
Այս ուժերին բնականաբար Հայաստանի խնդիրները չեն մտահոգում, այլ իրենց նեղ խմբակային շահերը եւ մանդատները: Դա անթաքույց երեւում է նրանց հայտարարություններից: Ընդ որում, ստեղծվել է մի իրավիճակ, երբ, ինչպես բնութագրել է ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, ժողովրդի իշխանությունը ստացել է 81 տոկոս, իրենք՝ 7: Այսինքն, իրենք կապ չունեն ժողովրդի հետ: Ըստ այդմ, նրանց անհրաժեշտությունը ժողովուրդը չի տեսնում, եւ դա իրենց իսկ գործունեության հետեւանքն է:
Երեւանի ավագանու ընտրությունը Նիկոլ Փաշինյանը փաստացի հռչակել էր խորհրդարանի արտահերթ ընտրության հանրաքվե եւ ստացել 81 տոկոս ձայն: Երեւանցիները ոչ միայն կողմ էին քվեարկել արտահերթ ընտրությանը, այլեւ մերժել նախկին համակարգը: Նույն պատկերը կրկնվելու է նաեւ արտահերթ ընտրությանը:
Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել է, որ Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքը 81 տոկոս ձայն հավաքելով՝ ցույց տվեց, որ Հայաստանի հանրությունը արտահերթ խորհրդարանական ընտրությունների հստակ պահանջ է ձևավորում:
Նիկոլ Փաշինյանն ասել է, որ եթե կլինեն փաստարկներ, որ այդ պահանջը այդքան էլ ամբողջական չէ, իրենք կգտնեն փաստարկներ, որ այդ պահանջը շատ ավելի մեծ է, քան որոշ գործընկերներ պատկերացնում են:
Նիկոլ Փաշինյանը փաստացի պնդում է արտահերթ խորհրդարանական ընտրությունն արագ անցկացնելու հարցը: Արդյոք այդ փաստարկները կհամոզեն գործընկերներին, եւ ինչ փաստարկներ են դրանք: Թե՞ խորհրդարանի ընտրության հարցում ավելի կհստակեցվի «սեւերի ու սպիտակների» սահմանագիծն ու դիմակայությունը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր