Մասնավոր մարդկանց ձեռն է ոռոգման ջուրը, կողպել են պոմպակայանը, երբ իրենց պետք է օգտվագործում են. Սարուխանցիներ

Իսկ մինչ
այդ մենք հանդիպեցինք գյուղացիներին, ովքեր դժգոհում էին ասելով, որ 90-ական թվականներից
գյուղում ոչինչ չի փոխվել, բոլորն իրենց թալանն են արել, ավագանու անդամներից ոմանք ապօրինի հողակտորներ են վերցրել ու շինություններ կատարել: Նշեցին, որ չեն
կարող վստահել նախկինում գյուղապետեր եղած Վահան Գևորգյանին և Լյովա Աբրահամյանի, քանի
որ նախկին որևէ գյուղապետ գյուղի համար ոչինչ չի արել:
Աշոտ Աբրահամյանը, ով
երկար տարիներ աշխատում է գյուղի մարզակումբում,
կրթել և դաստիարակել սերունդների, մեզ հետ զրույցում ասաց. «Մենք դիմել ենք գործող
գյուղապետ Լյովա Աբրահամյանին տարբեր հարցերով, սակայն նա մեզ ոչ մի հարցով չի օգնում,
ասեմ ավելին, բոլոր տեղերում հայտարարում է, որ
մարզակումբին հազար հատ գնդակ է տվել, սակայն դա սուտ է իրականության հետ որևէ
կապ չունի, բացի այդ մենք համպետական մրցաշարերի չենք մասնակցում քանի-որ գյուղապետարանը գումար չի տրամադրում երեխաների
տեղափոխության ու տրանսպրտային ծախսերի համար: Ունենք (Բանանց, Միկա և..) ֆուտբոլային ակումբներում պարապող երեք սաներ, ովքեր նույնպես օժանդակություն
չեն ստանում, նույնիսկ 25.000 դրամ չեն տրամադրել Արտաշատում կայանալիք մրցաշարին մասնակցելու
համար»,-ասաց Ա. Աբրահամյանը:
Նշենք, որ գյուղն ունի երկու մանկապարտեզ, բուժամբուլատորյա, մեծ մշակույթի տուն, որը գյուղի ենթակառուցվածքների համար ծառայում է գյուղապետարան, մարզասրահ, գրադարան և մշկույթի պալատ իր մեծ դահլիճով, որը թեպետ ոչ վաղ անցյալում է վերանորոգվել, սակայն հասցրել է նրա հատակը քայքայվել: Այս ամենին զուգահեռ գյուղը չունի կոյուղագիծ, իսկ նշված ենթակառուցվածքները զուրկ են ամենատարրական զուգարանից:
«Մասնավոր մարդկանց ձեռնա ոռոգման ջուրը, կողպել են պոմպակայանը, երբ իրենց պետք է օգտվագործում են»,-նշեցին գյուղացիները:
Իսկ երիտասարդ թեկնածուների հետ կապված գյուղացիներից մեկն արտահայտվեց, որ մինչև չտեսնեն նրանց գործը ոչ մի բան ասել չեն կարող, քանի -որ չեն վստահում նրանց նույնպես. «Բիզնեսի մարդիկ են դրանք ի՞նչ կարան որ անեն: Նախկինների գործը քիչ թե շատ տեսել ենք»:
Պատրաստեց՝ Կարինե Սարգսյանը