Տեսանյութ.Ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա, ամեն ինչից տեղյակ եք լինելու          «էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

31 հոկ 2018 17:15

Սարգսյանի ուժեղ քայլը.բավական ուշագրավ ֆոն՝ 1-ին և 2-րդ նախագահների համեմատությամբ

Սարգսյանի ուժեղ քայլը.բավական ուշագրավ ֆոն՝ 1-ին և 2-րդ նախագահների համեմատությամբԽորհրդանշական է նաեւ, որ Սերժ Սարգսյանը գնում է գյուղ, թեկուզ Ձորաղբյուր, թեեւ կասկած չկա, որ նա այնտեղ լինելու է ոչ թե խրճիթում, ոչ թե հող է մշակելու, այլ ապրելու է միանգամայն հարմարավետ պայմաններում:
Սակայն նա բավական ուշագրավ ֆոն է ստեղծում առաջին եւ երկրորդ նախագահների համեմատությամբ: Թեեւ, ավելի շուտ գուցե երկրորդի, որովհետեւ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը, բնակվելով հայտնի «Սեւ շենքում», վարում է սակավակյաց կյանք, գիտությամբ եւ որոշ ժամանակ քաղաքականությամբ զբաղվելուն զուգահեռ նաեւ մշակում է տնամերձ այգին, միրգ աճեցնում:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ունեցավ հետնախագահական այլ կյանք: Նրան հատկացվեց պետական ընդունելությունների տներից մեկը, բավական ընդարձակ ու հարմարավետ մի հաստատություն՝ Իսակովի պողոտայի վրա, օդանավակայանի ճանապարհին: Դա թերեւս նույնպես խորհրդանշական էր, նկատի ունենալով այն, որ Ռոբերտ Քոչարյանը նախագահի պաշտոնը թողնելուց հետո շատ էր ճանապարհորդում, եւ ավելի հարմար էր ապրել օդանավակայանի ճանապարհին:
Նա աշխատում էր Մոսկվայում, նաեւ իշխանություն վերադարձի հնարավորություն փնտրում այնտեղ, մեկնում էր որսի, հանգստի, աշխատանքային այլ նպատակներով մեկնում այլ ուղղություններով:
Ի՞նչ է անելու Սերժ Սարգսյանը Ձորաղբյուրում: Սարգսյանը կարծես թե աշխույժ կենսակերպի սիրահար չէ: Նա շախմատիստ է, ինչը ենթադրում է բավական շատ նստած ժամանակ: Այնպես չէ իհարկե, որ քաղաքում նրան խանգարելու էին, բայց գյուղում իհարկե ավելի հանգիստ է:

Բայց Սերժ Սարգսյանի համար պակաս հանգիստ չէր լինի նաեւ մեկ այլ տեղ՝ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը: Նախագահի պաշտոնը թողնելուց, կառավարական ամառանոցից դուրս գալուց եւ Հայաստանի կառավարության հետ առանձնատան հարցում չպայմանավորվելուց հետո նրա փառահեղ քայլը կարող էր լինել Ստեփանակերտում հաստատվելու որոշումը:
Ընդ որում ոչ միայն, եւ թերեւս ոչ այնքան իբրեւ Ստեփանակերտից Հայաստան տեղափոխված պաշտոնյա: Այստեղ խնդիրը ամենեւին «որտեղից եկել ես, այնտեղ էլ գնա» մոտեցումը չէ, առավել եւս, որ դա խիստ վտանգավոր է իբրեւ մոտեցում ընդհանրապես, հատկապես որ մի շարք շրջանակներ տարիներ շարունակ շահարկում եւ փորձում են այդ վտանգավոր մոտեցումով ինչ-ինչ անձնական կամ խմբային հարցեր լուծել:
Հայաստանում «որտեղից եկել ես» տարբերակ չկա եւ չի կարող գոյություն ունենալ:
Բայց իբրեւ Հայաստանի նախկին նախագահ, որն իր քաղաքական կարիերան սկսել է Արցախում, խիստ խորհրդանշական կլիներ քաղաքական կարիերան ավարտելուց հետո հենց Արցախ բնակության տեղափոխվելը: Դա նույնիսկ Սերժ Սարգսյանի համար կլիներ քայլ, որը կսրբագրեր նախագահության ընթացքում թույլ տված մի շարք էական վրիպումներ, այդ թվում Արցախի խնդրում:
Թեեւ Սարգսյանը գուցե սպասում է Ստեփանակերտ օդանավով մեկնելուն, որպես առաջին չվերթի առաջին ուղեւոր:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր