22:00 - Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 18-19         21:30 - Սարալանջի փողոցի մի հատված ժամանակավորապես փակ կլինի      21:15 - 7 ազդանշան, որոնք չի կարելի անտեսել    

08 նոյ 2018 18:00

ՀԱՊԿ-ում քննարկում են Թուրքիայի և Իրանի ներառման հարցը

ՀԱՊԿ-ում քննարկում են Թուրքիայի և Իրանի ներառման հարցըԱստանայում այսօր տեղի ունեցող ՀԱՊԿ գագաթնաժողովում քննարկվող 24 հարցերի թվում կարևորների թվում է նշվել նաև կառույցի ընդլայնման հնարավորությունը: Ռուս ռազմական փորձագետ, ՀԱՊԿ ոչ պաշտոնական խոսափող համարվող Իգոր Կորոտչենկոն հայտարարել է, որ կառույցի նոր հնարավոր անդամների և դիտորդների թվում մի քանի երկրների անուններ են նշվում:
«Առաջինն Ուզբեկստանն է, որը Աֆղանստանի հարևանությամբ է և վահանի դեր է կատարում այդ երկրից եկող ահաբեկչական վտանգների դեմ: Այդ առումով շատ կարևոր է, որ Ուզբեկստանը ՀԱՊԿ-ում ստանա դիտորդ երկրի հնարավորություն»,- ասել է Կորոտչենկոն:
Մյուս թեկնածու երկիրը Իրանն է, որը վերջերս բացահայտ հայտարարել է ՀԱՊԿ-ի հետ ռազմական համագործակցության ցանկության մասին: ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի ղեկավար Վյաչեսլավ Վոլոդինը լրագրողներին Աստանայում ասել է, որ Իրանը ունի բոլոր հնարավորությունները՝ դիտորդի կարգավիճակ ստանալու կառույցում, մանավանդ պաշտոնական Թեհրանը նման ցանկություն հայտնել է:
ՀԱՊԿ կուլիսներում քննարկվում է նաև Թուրքիայի և Թուրքմենստանի հետ գործակցության հարցը: Երկու երկրների հետ էլ կառույցի երկրների մեծ մասը ցանկություն ունի աշխատել գործընկերոջ կամ գոնե դիտորդի մակարդակում:
Հիշեցնենք, որ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում այսօր մեկնարկել է ՀԱՊԿ գագաթնաժողովը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
ՀԱՊԿ այսօրվա գագաթնաժողովում քննարկվելու է նոր գլխավոր քարտուղարի հարցը, քանի որ Յուրի Խաչատուրովը նոյեմբերի 2-ին պաշտոնանկ է արվել ՀՀ պահանջով:

loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր