Համբարձում Մաթևոսյանի ինքնազգացողությունը լավ է. անցել է համապատասխան բուժզննում          Սփյուռքում կազմակերպություններ կան, որ «անունը կա, ամանումը չկա», դրանց հետ էլ գործ չենք ունենալու       Եթե Դավիթը կալանավորվի և նրան որևէ բան լինի, դա բոլորի խղճին է լինելու․ մի խումբ մտահոգ քաղաքացիներ դատախազության մոտ են    

24 դեկ 2018 17:40

Լվովում տեղի ունեցած պայթյունից տուժել է Հայաստանի քաղաքացի

Լվովում տեղի ունեցած պայթյունից տուժել է Հայաստանի քաղաքացիՈւկրաինայի Լվով քաղաքի սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքով տուժել է Հայաստանի 50-ամյա քաղաքացի:
«Բոլոր տուժածները ստացել են ձեռքի և դեմքի խոր այրվածքներ: Ամենածանր վիճակում գտնվողը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, որը դեռ վերակենդանացման բաժանմունքում է»,- հաղորդում է Ուկրաինայի TSN հեռուստաալիքը:
Միանգամից երեք պայթյուն էր հնչել: Հավանաբար, պայթել էին գազի բալոնները: Տարածքում բռնկված հրդեհը մարվել է ժամանակին:
Միջադեպի հետևանքով տուժել էր 4 քաղաքացի, նրանք այրվածքներ էին ստացել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր