Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

09 հուն 2019 10:55

Հայերն ու ադրբեջանցիները մի սեղանի շուրջ են եղել. Կարագանդայի միջադեպի մանրամասները

Հայերն ու ադրբեջանցիները մի սեղանի շուրջ են եղել. Կարագանդայի միջադեպի մանրամասներըԱդրբեջանցիներն ու հայերը նույն սեղանի շուրջ են նստած եղել, երբ սկսվել է ծեծկռտուքը։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց Կարագանդայի շրջանի Հայկական ազգային մշակութային կենտրոնի նախագահ Արթուր Նավասարդյանը` մեկնաբանելով ապատեղեկատվությունն այն մասին, որ կասկածյալ ադրբեջանցիների ազգանունների փոխարեն  ավելի ուշ հայտնվել են հայերի ազգանուններ։

Ավելի վաղ հայ համայնքը ցավակցություն էր հայտնել դեպքի վերաբերյալ։
«Երբ կռիվը սկսվել է, նրանք հայերի հետ են նստած եղել, նրանք հայերի կողքն են կանգնել, պաշտպանել են իրար», – ասաց Նավասարդյանը։
Ներկայիս իրավիճակին անդրադառնալով, նա նշեց, որ երկրորդ օրն է ամեն ինչ խաղաղվել է, իրավիճակը կայուն է։ ՆԳՆ աշխատակիցները ուղղակի հերթապահում են քաղաքում գտնվող հայերի օբյեկտների մոտ։
Հայերը որոշել են մի քանի օրով փակել օբյեկտները, մինչև իրավիճակը կհանդարտվի։ Քանի որ կան երիտասարդներ, որոնք,  ոգելից խմիչքների ազդեցության տակ, առանց մտածելու, կարող են որոշակի ծայրահեղ քայլերի դիմել։
 
Նավասարդյանը հայտնեց, որ այսօր ռեստորանի սեփականատիրոջ հոր ուղեկցությամբ  հանդիպել է մահացածի ծնողների հետ։ Նրա խոսքով, թեև զրույցը սկզբից բացասական տոնայնություն է ունեցել, սակայն հետո նորմալ ու խաղաղ է շարունակվել։ Ծնողները դժգոհ են նրանից, որ կասկածյալներից մեկին (Նարեկ Գուրուրյան – խմբ.) չեն բռնել, թեև դեռ հասկանալի չէ, թե ինչում է նա մեղավոր։
«Վերջում իրար ձեռ սեղմեցինք, որ ազգային հարց չլինի։ Իրենք էլ չեն ուզում ազգային հարց լինի, ուղղակի, ուժեր կան, որոնք ուզում են օգտագործել այս պահը, պետության դեմ», – նշեց Նավասարդյանը։
Նա պարզաբանեց, որ այդ ուժերը կեղծ տեղեկություն են տարածում, սակայն կառավարությունը վերահսկում է իրավիճակը քաղաքում, որտեղ տարբեր ազգությունների բազմաթիվ ներկայացուցիչներ են ապրում։ Նրանք թույլ չեն տա, որ հանկարծ ազգային հողի վրա շարժում առաջանա։
Վերջին անգամ մարդիկ փողոց են դուրս եկել հունվարի 6-ին, մարզպետը բացատրեց, որ ամեն ինչ թափանցիկ և արդար կլինի, սակայն հարցը ազգային խնդրի վերածել պետք չէ։

«Մեր հանդեպ տեղի ղեկավարությունը հարգանքով է վերաբերվում, սատարում է մեզ», – նշեց Նավասարդյանը։

Ինչ վերաբերում է հայ ընտանիքներին, որոնք միջադեպից հետո առաջին օրերին մեկնեցին քաղաքից, նրա խոսքով, ոմանք իրենց երեխաների անվտանգության նպատակով  Ղազախստանի այլ մարզեր են մեկնել։ Սպասում են, մինչև ամեն ինչ հանդարտվի, որպեսզի վերադառնան։
Նշենք, որ համացանցում հայտնված այն տեղեկությունը, որ իբրև թե «ադրբեջանցի կասկածյալների ազգանունները փոխարինվել են հայկական ազգանուններով» տարածել են մի շարք հայկական ԶԼՄ–ներ և հասարակական գործիչներ։
Հունվարի 1-ի գիշերը Ղազախստանի ռեստորաններից մեկում վեճ է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ։ Մահացածը 23-ամյա տղամարդ է. ևս երեքը տուժել են։ Վեճի մասնակիցների քանակը հստակ  հայտնի չէ, սակայն, որոշ տվյալների համաձայն, վեճին ներգրավված է եղել մի քանի տասնյակ մարդ։
Ներկա պահին 8 մարդու կալանավորման օրդեր կա. Իրավապահները կասկածում են, որ նրանք են եղել վեճի ակտիվ մասնակիցներ։ Նրանցից մեկի` Նարեկ Գուրուրյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել։ Նրան հաջողվել է հատել սահմանը Ռուսաստանի տարածքի Պավլոդարի մարզի պահակետով։
Նարեկը դիմել է Ղազախստանի իշխանություններին և հանձնվելու պատրաստակամություն հայտնել։ Նա պնդում է, որ այդ չարաբաստիկ երեկո որևէ մեկի չի սպանել։
Կասկածյալների թվում ինչպես Ղազախստանի, այնպես էլ Հայաստանի քաղաքացիներ կան։
 
Armeniasputnik.am


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր