Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը          Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին       Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ    

28 հուն 2019 11:42

Տեսանյութ.Արցախյան կողմը, համայն հայությունը պատրաստ չէ տարածքային զիջումների ինչ-որ բանի դիմաց

Տեսանյութ.Արցախյան կողմը, համայն հայությունը պատրաստ չէ տարածքային զիջումների ինչ-որ բանի դիմացՆրանց, ովքեր խոսում են ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին, առաջարկում եմ, հորդորում եմ, նախ տարածաշրջանում խաղաղության պայմանագիր կնքել: Եթե մենք չունենք դա, չունենք այն փաստաթուղը, որը կճանաչի միջազգային հանրությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը. Ես հիմա հարց եմ տալիս՝ ժողովուրդը, դուք պատրաստվո՞ւմ եք խաղաղությանը: Մենք կռվարար ժողովուրդ չենք, մենք միշտ էլ խաղաղության պատրաստ ենք եղել, մենք պատերազմ չենք հրահրել, մենք պարտարդված ենք մտել պատերազմի մեջ՝ գտնվելով շրջափակման մեջ: 1988 թվականին էլ, երբ սկզվեց շարժումը, մենք հիմք ընդունեցինք ԽՍՀՄ Սահամանդրության ազգերի ինքնորոշման մասին կետից, ինչի դիմաց ստացանք պատերազմ: Այստեղ մարդ չկա, որ պատերազմ ցանկանա, սակայն խաղաղության պատրաստվելու համար մեզ փաստաթուղթ է պետք, պետք է կնքվի պայմանագիրը:

Բալասանյանի խոսքերով, բանավոր խոսակցությունները հարցի լուծման չեն բերելու:
Հարցին, արդյո՞ք Ստեփանակերտի համար ընդունելի կլինեն կարգավիճակի դիմաց տարածքային որոշակի զիջումը, Բալասանյանը բացասական պատասխան տվեց. Միանշանակ ոչ: Արցախյան կողմը, համայն հայությունը պատրաստ չէ տարածքային զիջումների ինչ-որ բանի դիմաց: Մենք ժամանակին այդպիսի զիջումներ արել ենք: Զիջումներ արել ենք 88-ին, 91-ին: 91-94 թվականներին ընդունված բանաձևերը պատպանել ու պահպանել ենք: Երբ Ադրբեջանի վիճակը ծանր էր, ՄԱԿ-ում բանձև էին ընդունում, մենք ձեռնպահ էինք մնում հարձակումից, իսկ Ադրբեջանը վերադասավորվում էր ու սկսում հարձակումները: Մենք 4 անգամ զիջել ենք: Մենք 94 թվականի մայիսի 12-ին զիջել ենք: Այդ ժամանակ մենք թույլ չենք եղել: Ով նման բան է ասում, ամոթ իրեն: Մենք թույլ եղել ենք սկզբնական շրջանում, իսկ երբ միացանք Հայաստանին թույլ չենք եղել: Մենք չենք զիջե՞լ 2016-ին, երբ հայկական կողմը պատրաստ էր հակահարձակման: Ի՞նչ զիջելու մասին է խոսքը:
Ինչ վերաբերում է բանակցություններին, Բալասանյանի խոսքերով, դրանք պետք է լինեն:
Բալասանյանը խոսեց նաև Հայաստանի և Արցախի միջև ռազմաքաղաքական դաշինք կնքելու մասին՝ հայտարարելով, որ դա անհրաժեշտություն է ու պարտադիր պայման:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր