«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

29 հուն 2019 17:07

ԵՄ հանձնակատարը գոհ է Հայաստանից.Հայաստանին հատկացվելիք հաջորդ 7-ամյա բյուջեն ավելի մեծ կլինի, քան ներկայիս հատկացումն է

ԵՄ հանձնակատարը գոհ է Հայաստանից.Հայաստանին հատկացվելիք հաջորդ 7-ամյա բյուջեն ավելի մեծ կլինի, քան ներկայիս հատկացումն է«Հայաստանից ավելի պակաս ֆինանսական օժանդակություն ստացող երկրներ ևս կան ԱլԳ-ում»,- այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց ԵՄ հանձնակատար Յոհաննես Հաանը՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ համագործակցությանը, ֆինանսական օժանդակության ծրագրերին:
Յոհաննես Հաանն իր խոսքը սկսեց՝ գնահատելով դեկտեմբերի 9-ին ՀՀ-ում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք, նրա որակմամբ, ընդունվել են բոլորի կողմից: Նրա խոսքով՝ դա լավ բան է:
Հաանը նաև ասաց, որ մինչ այս պահը` ՀՀ վերջին շրջանի պատմության մեջ յուրահատուկ ընտրություն տեղի ունեցավ, որը միջազգային հանրության կողմից համարվեց արդար և թափանցիկ ընտրություն:
«Այժմ կարևոր է նայել ապագային, ապագան` տնտեսական զարգացման առումով, այն տնտեսական զարգացման առումով, որն անհրաժեշտ է, որպեսզի ավելի ուժեղ ժողովրդավար հասարակություն լինի: Առանձնացրել ենք տնտեսական որոշ ոլորտներ, որոնց վրա հատկապես ուշադրությունը պետք է կենտրոնացնենք: ԵՄ-ն կարող է այդտեղ օժանդակել գյուղատնտեսությանը՝ մասնավորապես, և ընդհանրապես ապագային ու տեխնոլոգիաներին միտված ոլորտներին, դրանցում ՀՀ-ն կարող է նպաստել ԵՄ արդյունաբերական զարգացմանը: Մյուս ոլորտը դատական բարեփոխումն է, այս հարցերով աշխատում ենք, հարուստ փորձ ունենք: Երրորդ ոլորտը կրթությունն է, որը մեծագույն հետաքրքրություն ունի: Երկու տարի առաջ համաձայնեցրել ենք, որ անդրեվրոպական ցանցն ընդարձակվի:  Սկսելու ենք կոնկրետ ծրագրեր ունենալ, և դա է իրոք անհրաժեշտ հաջորդ մի քանի ամիսներին և մոտակա տարիներին»,- ասաց Հաանը:
ԵՄ հանձնակատարն ասաց, որ այսօր 300 միլիոն եվրոյի ծրագրեր իրագործման մեջ են, 100 միլիոն եվրոյի ծրագրեր ճանապարհին են, վարկավորման և դրամաշնորհների հաշվին ավելի քան 800 միլիոն եվրոյի ներդրումներ են արվել  էներգետիկայի, ջրի, ոռոգման,   տրանսպորտի ոլորտներում, դա էլ ավելի կմեծանա, քանի որ աշխատում են Կառավարության հետ, որպեսզի առանձնացնեն հետագա օժանդակության ոլորտները: «Ուզում եմ ընդգծել, որ վերջերս ստորագրել ենք փաթեթ, որը վերաբերում է կրթության  ոլորտում նորարարությանը, 23 միլիոն եվրոյի փաթեթ, այդ թվում՝  «ԵՄ-ն նորարարության համար» ծրագիրը Թումոյում»,- ասաց Յոհաննես Հաանը:
ԵՄ պաշտոնյան տեղեկացրեց, որ արդեն մեկնարկել են բանակցությունները Հայաստանին հատկացվելիք ԵՄ հաջորդ ֆինանսական  բյուջեի մշակման շուրջ, բյուջե, որը նախատեսված է լինելու հաջորդ յոթ տարիների համար`2021-2027թթ.:
Նրա խոսքով, ժամանակ է պահանջվում այդ ամենը բանակցելու համար: «Բայց այսօր վերահավաստիացնում եմ, որ ավելի մեծ կլինի բյուջեն, քան ներկայումս տրված հատկացումն է, որը պետք է որ դրական արդյունք ունենա Հայաստանի համար»,- ասաց հանձնակատար Հաանը:
Հարցին, թե Հայաստանին հատկացվելիք բյուջեի ընդլայնումը պայմանավորվա՞ծ է ՀՀ ներքաղաքական զարգացումներով, Հաանը պատասխանեց, որ  հատուկ բյուջետային տող ունեն, որը նվիրված է հատուկ ձեռքբերումներին իրավունքի գերիշխանության և ժողովրդավարության բնագավառում:
Ըստ նրա, անշուշտ, դա լրացուցիչ ֆինանսական օժանդակության աղբյուր կլինի ՀՀ-ի համար:
«Արդեն իսկ անցյալ տարի մի փոքր արեցինք, ավելին կանենք այս տարի, դեռ հունվար ամիսն է, վաղաժամ է, բայց ամենը խոստումնալից է թվում: Հանդգնում եմ արդեն ասել, որ լրացուցիչ օժանդակություն կլինի՝ արտացոլելով՝ որպես խրախուսանք անցյալ տարվա զարգացման համար: Բայց շատ ավելի կարևոր է երկրում առկա դրական տրամադրությունը, որն արտասահմանում էլ է զգացվում, ներդրումային միջավայրի վրա էլ է զգացվում, մարդիկ հետաքրքրված են, որպեսզի գան Հայաստան և ներդրումներ անեն:
Մենք քննարկեցինք  հատուկ ներդրումներ անելու հնարավորությունը, ներդրումային խորհրդաժողով գումարելու հնարավորությունը, որը եվրոպական ներդրողներին թույլ կտա ծանոթանալ այս առկա հնարավորություններին, քանի որ  մթնոլորտը, միջավայրը, տրամադրությունը շատ լավն է, և դա պետք է օգտագործել, դա մնայուն աշխատատեղեր կստեղծի, կօգնի, որպեսզի մարդիկ  մնան երկրում և ստիպված չլինեն արտագաղթել»,- ասաց Հաանը:
Մեկ այլ հարցի, թե ինչո՞ւ է Հայաստանն ԱլԳ-ում ամենաքիչ ֆինանսական աջակցությունը ստացող երկիրը, Հաանն արձագանքեց՝ ասելով, եթե համեմատում է տարեկան հատկացումներով, ավելի քիչ ստացող երկրներ ևս կան:
«Բայց Դուք կարծեմ ավելի շատ ենթակառուցվածքային ծրագրերը նկատի ունեք, այս առումով մենք պետք է դիտարկենք այն ծրագրերն ու այն ամենը, ինչ հայտարարել ենք մինչ օրս, ծրագրերի պատրաստվածության աստիճանն է կարևոր, հստակ համաձայնեցրած քարտեզ ունենք՝ անդրեվրոպական ցանցի ընդլայնման հետ կապված, և այժմ  մենք պետք է նախապատրաստենք այդ ծրագրերը: Առաջինը եկողը առաջինը կսպասարկվի, չէի ասի, որ մրցակցություն է, պարզապես այստեղ նաև այն է, թե որ երկիրն ավելի արագորեն կպատրաստի պրոյեկտներ»,- ասաց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր