Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 15 հրթիռ          Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ․ «Իրավունք»       Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»    

04 փետ 2019 14:50

Հայաստանի հատկապես ո՞ր մարզերում է առավել հաճախ և հազվադեպ՝ հանդիպում քաղցկեղը

Քաղցկեղի կանխարգելումը կարեւոր դեր է խաղում չարորակ օնկոլոգիական հիվանդությունների բուժման ժամանակ։ Այս մասին հայտարարեց Առողջության հայ-ամերիկյան կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը փետրվարի 4-ի մամուլի ասուլիսում։

Ինչպես նշվեց, կանխորոշող արդիական սարքավորումները թույլ են տալիս հայտնաբերել քաղցկեղը ոչ միայն նախնական փուլում, այլեւ նախաքաղցկեղային վիճակում։ Դա թույլ է տալիս ժամանակին սկսել բուժումը՝ էապես բարձրացնելով պացիենտի լիակատար ապաքինման հնարավորությունը։

Հակոբյանը տեղեկացրեց, որ 2018թ. ընթացքում կենտրոնում իրականացվել է 49423 մարդու 60 հազար բուժզզնում։ 1575 կանանց մոտ ախտորոշվել է կաթնագեղձի քաղցկեղ, ընդ որում՝ դեպքերի ճնշող մեծամասնությունում՝ 1193, քաղցկեղը հայտնաբերվել է վաղ փուլում։ Բացի այդ, 38 կանանց մոտ հայտնաբերվել է արգանդի վզիկի քաղցկեղ, 56-ի մոտ՝ այդ օրգանի նախաքաղցկեղային վիճակ։
Փորձագետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ տղամարդկանց մեջ եւս հանդիպում է կրծքագեղձի քաղցկեղ։ Եթե 2017թ. հայտնաբերվել է 7 նման դեպք, ապա 2018-ին՝ արդեն 22։ Այս առնչությամբ Հակոբյանը տղամարդկանց հորդորել է նույնպես հետազոտվել։ «Եթե շոշափման ժամանակ կոշտություն է զգացվում, արժե անհապաղ դիմել բժշկի»,- ընդգծել է նա։

Հակոբյանը նշել է վահանաձեւ գեղձի քաղցկեղի դեպքերի ավելացման մասին. 3131 բուժզննման ժամանակ 400-ի պարագայում ախտորոշվել է քաղցկեղ։ Ընդ որում՝ նշվել է, որ չարորակ ուռուցքների դեպքերը հայտնաբերվում են նաեւ երիտասարդների մոտ։ Վտանգն այն է, որ վահանաձեւ գեղձի քաղցկեղի պարագայում ախտանշանները գրեթե բացակայում են։ Այս առնչությամբ կարեւոր դեր են խաղում տարին մեկ անգամ այդ օրգանի պրոֆիլակտիկ բուժզննումները։

Ինչպես ընդգծվեց, վաղ փուլում քաղցկեղի հայտնաբերման, ինչպես նաեւ ճիշտ բուժման ժամանակ կարելի է հասնել դրական արդյունքների՝ բարձրացնելով հիվանդի ապաքինման շանսերը։

Հակոբյանը տեղեկացրեց, որ կենտրոնի մասնագետները բուժհետազոտություններ են անցկացնում նաեւ Հայաստանի մարզերում։ Ելնելով ստացված տվյալներից՝ հանրապետության մարզերում քաղցկեղն առավել հաճախ հանդիպում է Գեղարքունիքի մարզի բնակիչների շրջանում, իսկ առավել հազվադեպ՝ Կոտայքում։ Ընդ որում՝ փորձագետներն այս երեւույթի բացատրությունը չունեն։ Ինչպես հայտնի է, Գեղարքունիքում խոշոր լեռնահանքեր չկան, ինչպես նաեւ չկան օդն ակտիվ աղտոտող ձեռնարկություններ։

Ավելացնենք, որ փետրվարի 4-ին նշվում է Քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարի համաշխարհային օրը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր